Գյումրին արժանի է զարգանալու, հզորանալու և իր ողջ ներուժը բացահայտելու. Մարտուն Գրիգորյանի ուղերձը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից Դավիթաշենում հայտնի ռեստորանային համալիրում ծննդյան խնջույքն ավարտվել է ծեծկռտուքով․ ոստիկանությունը կանխել է հնարավոր հաշվեհարդարը Փաշինյանի «դաբրոյին» է սպասում. Խաբելու նոր սցենարներ են մտածում Հայաստանում հոկտեմբերի 17-ին սպասվում է անձրև և ամպրոպ Հայաստանի և Ղրղզստանի միջև փաստաթղթերի ստորագրման արարողությունը Երևանն ու Բիշքեկը քույր քաղաքներ են դարձել․ Ավինյան Ժապարով․ Ղրղզստանի նախագահի առաջին պաշտոնական այցը Հայաստան պատմական նշանակություն ունի Հայաստանի և Ղրղզստանի միջև պայմանավորվածությունների իրականացումը կամրապնդի բարեկամական կապերը. Փաշինյան ԿԳՄՍ նախարարն ընդունել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին «Երևան Ուելնեսից» երեխա է տեղափոխվել հիվանդանոց Տեսչական մարմինը շինարարական հրապարակում կանխարգելիչ իրազեկման աշխատանքներ է իրականացրել Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին 

Հսկողական միջոցառումների արդյունքները․ ՀԴՄ կիրառման կանոնների, վարձու աշխատողի չձևակերպման և անկանխիկ գործառնությունների խախտման դեպքերը

Իրավունք

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ շարունակվում են հսկողական աշխատանքները՝ հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառման կանոնների, վարձու աշխատողի չձևակերպման և «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ։

Կարևոր է հիշել, որ հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառումը պարտադիր է ապրանք վաճառելիս, ծառայություն մատուցելիս կամ աշխատանք կատարելիս կանխիկ դրամով կամ վճարային քարտերի միջոցով վճարում ընդունելու դեպքում, իսկ վարձու աշխատողին աշխատանքի ընդունելիս հարկ վճարողը պարտավոր է ապահովել այդ մասին անհատական իրավական ակտի ընդունումը կամ գրավոր պայմանագրի կնքումը, նոր աշխատողի համար՝ սահմանված ժամկետում գրանցման հայտի ներկայացումը հարկային մարմին, կամավոր աշխատողի դեպքում՝ պայմանագրի կնքումը:

Հսկիչ դրամարկղային մեքենաներ կիրառելու պարտավորություն ունեցող հարկ վճարողները, «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն, պարտադիր պետք է ապահովեն վճարային քարտերի միջոցով անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն և հետևողական լինեն օրենքի պահանջների կատարման նկատմամբ։ Իրավախախտումների կանխարգելումը, բացահայտումը և օրենքի պահանջների նկատմամբ հսկողությունը կարևոր են յուրաքանչյուր քաղաքացու, աշխատողի, ինչպես նաև օրենքի դաշտում գործող բիզնեսի համար։

Ներկայացվում են ՊԵԿ հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության կողմից 2026 թվականի ապրիլ ամսվա ընթացքում իրականացված և ավարտված հսկողական աշխատանքների արդյունքները․

Հարկ վճարողների մոտ արձանագրվել է հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման 448 դեպք, իսկ տուգանքի չափը կազմել է շուրջ 143․1 մլն դրամ։ ՀԴՄ կիրառման կանոնների խախտման դեպքերն արձանագրվել են հիմնականում հետևյալ ոլորտներում․

  • ծաղիկների և բույսերի առևտրի ոլորտում՝ 82 խախտում, տուգանքի չափը՝ շուրջ 17․8 մլն դրամ,
  • հանրային սննդի ոլորտում՝ 48 խախտում, տուգանքի չափը՝ շուրջ 14.2 մլն դրամ,
  • մթերային խանութներում՝ 42 խախտում, տուգանքի չափը՝ շուրջ 13.4 մլն դրամ,
  • մրգի և բանջարեղենի առևտրի ոլորտում՝ 32 խախտում, տուգանքի չափը՝ 7.5 մլն դրամ,
  • հացի կամ հացաբուլկեղենի արտադրության ոլորտում՝ 31 խախտում, տուգանքի չափը՝ 8․6 մլն դրամ,
  • հագուստի, կոշիկի  և գործվածքների առևտրի ոլորտում՝ 29 խախտում, տուգանքի չափը՝ 7 մլն դրամ,
  • մսամթերքի առևտրի ոլորտում՝ 25 խախտում, տուգանքի չափը՝ շուրջ 8.3 մլն դրամ,
  • ավտոպահեստամասերի առևտրի ոլորտում՝ 19 խախտում, տուգանքի չափը՝ 4.3 մլն դրամ,
  • հեղուկ և կոշտ վառելիքի առևտրի ոլորտում՝ 17 խախտում, տուգանքի չափը՝ շուրջ 21.1 մլն դրամ,
  • այլ ոլորտներում՝ 123 խախտման դեպք, տուգանքի չափը՝ շուրջ 40.9 մլն դրամ։    

Հարկ վճարողների մոտ արձանագրվել է նաև վարձու աշխատողի չձևակերպման 57 դեպք, չձևակերպված վարձու աշխատողների թիվը կազմել է 126, իսկ տուգանքի չափը՝ 31.5 մլն դրամ։ Վարձու աշխատողի չձևակերպման դեպքերն արձանագրվել են մասնավորապես․

  • մթերային խանութի ոլորտում՝ 9 խախտում, չձևակերպված վարձու աշխատողների թիվը՝ 16, տուգանքի չափը՝ 4 մլն դրամ,
  • շինարարության ոլորտում՝ 7 խախտում, չձևակերպված վարձու աշխատողների թիվը՝ 18, տուգանքի չափը՝ 4.5 մլն դրամ,
  • այլ ոլորտներում, ընդհանուր առմամբ՝ 41 խախտում, չձևակերպված վարձու աշխատողների թիվը՝ 92, տուգանքի չափը՝ 23 մլն դրամ։

«Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտման մասով հարկ վճարողների մոտ արձանագրվել է 27 դեպք: Արդյունքում, հարկ վճարողներին ընդհանուր առմամբ առաջադրվել է շուրջ 9 մլն դրամի չափով տուգանք: Խախտումներն արձանագրվել են հետևյալ ոլորտներում․

  • կահույքի առևտրի ոլորտում՝ 4 խախտում, տուգանքի չափը՝ 1.8 մլն դրամ,
  • ծաղիկների և բույսերի առևտրի ոլորտում՝ 3 խախտում, տուգանքի չափը՝ շուրջ 1 մլն դրամ,
  • այլ ոլորտներում՝ 20 խախտում, տուգանքի չափը՝ 6.2 մլն դրամ։

Միաժամանակ, Կոմիտեն հայտնում է, որ ներկայացված տեղեկատվությունում հաշվի չեն առնվել ստուգման ակտերի վարչական կամ դատական կարգով հնարավոր վիճարկման արդյունքները:

ՊԵԿ-ը հորդորում է հարկ վճարողներին դրսևորել հարկային կարգապահություն և հետևել օրենքի պահանջներին՝ նպաստելով կայուն և վստահելի բիզնես միջավայրի ապահովմանը։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Գյումրին արժանի է զարգանալու, հզորանալու և իր ողջ ներուժը բացահայտելու. Մարտուն Գրիգորյանի ուղերձը՝ «Արմավիր» ՔԿՀ-իցԴավիթաշենում հայտնի ռեստորանային համալիրում ծննդյան խնջույքն ավարտվել է ծեծկռտուքով․ ոստիկանությունը կանխել է հնարավոր հաշվեհարդարըԱլբանիայում բողոքի ցույցերի ժամանակ տուժել է 156 մարդՓաշինյանի «դաբրոյին» է սպասում. Խաբելու նոր սցենարներ են մտածումՀայաստանում հոկտեմբերի 17-ին սպասվում է անձրև և ամպրոպ Հայաստանի և Ղրղզստանի միջև փաստաթղթերի ստորագրման արարողությունըԵրևանն ու Բիշքեկը քույր քաղաքներ են դարձել․ Ավինյան Ժապարով․ Ղրղզստանի նախագահի առաջին պաշտոնական այցը Հայաստան պատմական նշանակություն ունի Հայաստանի և Ղրղզստանի միջև պայմանավորվածությունների իրականացումը կամրապնդի բարեկամական կապերը. ՓաշինյանԹրամփը կասկածում է, որ կցանկանա Tesla-ով թռչելԿԳՄՍ նախարարն ընդունել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին«Երևան Ուելնեսից» երեխա է տեղափոխվել հիվանդանոցՀորմուզի նեղուցում նավթատարը ականի է բախվելՏեսչական մարմինը շինարարական հրապարակում կանխարգելիչ իրազեկման աշխատանքներ է իրականացրելԹրամփը հրաժարվել է նոր պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմԵրևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին#ՈւՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը և Սադիր Ժապարովը հանդես են գալիս հայտարարություններովՖրանսիացի փորձագետները ՀՀ ոստիկանության գվարդիայի ծառայողներին սովորեցրել են զանգվածային անկարգությունների կառավարման մեթոդներTelegraph. Մասկը Թրամփին առաջարկել է դանդաղեցնել Starlink-ի աշխատանքը ՈւկրաինայումԹրամփ. ԱՄՆ-ի և Իրանի միջև պատերազմը կավարտվի «ավելի շուտ, քան մարդիկ կարծում են»Մարդու իրավունքները, ժողովրդավարությունն ու ազատ խոսքը կապ չունեն ՀՀ-ում բռնապետական իշխանության հետ. ԱբրահամյանԹրամփը վստահ է, որ Ռուսաստանը, Միացյալ Նահանգները և Չինաստանը կհասնեն միջուկային զենքի վերաբերյալ համաձայնագրերի «Իրանի «Պատրաստվեք պատերազմի» հայտարարության մասին. միջազգայնագետՎանաձորում «Renault»-ի և «Opel Astra»-ի բախման հետևանքով 3 մարդ տեղափոխվել է հիվանդանոցԱլեն Սիմոնյանի դեմքի հիացական արտահայտության վրա դրոշմված է հայ-ադրբեջանական վասալային հարաբերությունների կնիքը. ՍուրենյանցԴեղ, թե հաց. ինչպես կոտրել դեղերի գների մոնոպոլիան Հայաստանում. «Փաստ»Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Երկուսն էլ մերն են․ «Հրապարակ»«Հրապարակ»․ Խաբելու նոր սցենարներ են մտածում Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ»«Հրապարակ». Սիմոնյանի փոխարեն՝ Ռուբինյանը «Հրապարակ». ՔՊ-ական նախկին պատգամավորներն անտերության են մատնվել Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ»Նախկին իշխանությունների օրոք բիզնեսով զբաղված գործարարների գույքն իրավապահների ուշադրության կենտրոնում է․ «Ժողովուրդ» «Հրապարակ». Ադբեջանին մոտ «Էքստրիմը» երկար կյանք չունեցավ Ինչո՞ւ է հոսպիտալացվել Փի Դիդին․ բանտային միջադեպի մասին լուրերը հերքվում ենՀունաստանում տարեսկզբից Արևմտյան Նեղոսի վիրուսով վարակման 452 դեպք է գրանցվելԵվրոպական երկրներն ուժեղացնում են անօրինական միգրացիայի դեմ պայքարը. ՄելոնիԳերմանիայում ծխախոտի հարկը ռեկորդային կբարձրացվիԲելինգհեմը կերկարաձգի պայմանագիրը «Ռեալի» հետՄենք ակնհայտ ռազմական գերազանցություն ունենք Ռուսաստանի նկատմամբ. ԳրինկևիչՀայաստանից ուսանողները գնալու են Թուրքիա սովորելու, և Թուրքիայից գալու են Հայաստան սովորելու․ Վահագն ԱլեքսանյանՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է «Թումո» կենտրոնՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըՀայտնի ռեփեր Navai-ը շարունակում է մնալ կալանքի տակՎեց ժամացույց՝ ադամանդներով ու թանկարժեք քարերով․ «Patek Philippe»-ի նոր հավաքածունԱԹՍ-ներն առաջին անգամ հարձակվել են Սուրգուտի վրա, հրդեհ է բռնկվել Չեռնոմիրդինի անվան գործարանում. ԶԼՄ-ներՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարԲրյանսկի մարզում կնոջ դիակ է հայտնաբերվել սնդուկի մեջԽաչատուրյանն ու Գուտերեշը քննարկել են տարածաշրջանային խաղաղության և ՀՀ-ՄԱԿ համագործակցության հարցերը
Ամենադիտված