Newsweek. ԱՄՆ-ը օդ է բարձրացրել 13 կործանիչ՝ ԱԹՕ-ները որսալու համար
ԱՄՆ-ում ԱԹՕ միջադեպերի վերաբերյալ գաղտնազերծված փաստաթղթերի համաձայն՝ երկրի ռազմաօդային ուժերը օդ են բարձրացրել առնվազն 13 կործանիչ՝ աստղի նմանվող անհայտ թռչող օբյեկտ որսալու համար: Այս մասին հայտնել է Newsweek ամսագիրը՝ հղում անելով The Disclosure Foundation-ի տվյալներին:
«Օբյեկտը շարժվում էր ուղղահայաց վեր ու վար, ի տարբերություն ինքնաթիռի։ Այն նման էր մեծ աստղի», - նշվում է փաստաթղթում։ Տեքստում նաև նշվում է, որ ԱԹՕ-ն արձակել է սպիտակ, փայլուն լույս՝ կապտավուն երանգով։
Մայիսին ԱՄՆ պաշտպանության նախարարությունը իր կայքում հրապարակել է ԱԹՕ-ի արխիվային տվյալները։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ապրիլի վերջին հայտարարել է այս տեղեկատվությունը հրապարակելու իր մտադրության մասին։


















































Ամենադիտված
Իշխանությունը կասկածում է Վանաձորի քաղաքապետի պաշտոնակատար Ակային. «Հրապարակ»