Զելենսկին հաստատել է Յարոսլավլի ուղղությամբ ուկրաինական հարվածը
Քաղաքական
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ մայիսի 22-ի գիշերը Ուկրաինայի զինված ուժերը հարված են հասցրել Ռուսաստանի Յարոսլավլի մարզի ուղղությամբ։ Նրա խոսքով՝ գործողությունը կապված է եղել ռուսական նավթավերամշակման և արտահանման ենթակառուցվածքների դեմ իրականացվող հարձակումների հետ։
Զելենսկին Telegram-ում գրել է, որ այդ մասին իրեն զեկուցել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին։ Ուկրաինայի նախագահը նշել է, որ գիշերային գործողությունների ընթացքում թիրախներից մեկը եղել է Յարոսլավլի նավթավերամշակման գործարանը։ Սակայն նա չի հստակեցրել՝ արդյոք հարվածը հասել է նպատակին։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն իր հերթին հայտնել է, որ մայիսի 22-ի գիշերը Ռուսաստանի տարբեր շրջանների վրա խոցվել է 217 անօդաչու թռչող սարք։ Գերատեսչության տվյալներով՝ անօդաչուները ոչնչացվել են 18 մարզերի օդային տարածքում, այդ թվում՝ Յարոսլավլի, Լենինգրադի, Կալուգայի և Նիժնի Նովգորոդի մարզերում։


















































Ամենադիտված
Իշխանությունը կասկածում է Վանաձորի քաղաքապետի պաշտոնակատար Ակային. «Հրապարակ»