Ջո Բայդենի որդին խոստովանել է՝ նախկինում ծանր թմրամոլ է եղել
ԱՄՆ
ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի որդին՝ Հանթեր Բայդենը, հայտարարել է, որ տարիներ շարունակ կախվածություն է ունեցել թմրանյութերից։ Կանդիս Օուենսին տված հարցազրույցում նա իրեն բնութագրել է որպես «դեգրադացված կրեկ-թմրամոլ»՝ ընդգծելով, որ այլևս թմրանյութեր չի օգտագործում 2019 թվականի հունիսի 1-ից։
Հանթեր Բայդենը դարձել էր ԱՄՆ պատմության մեջ առաջին գործող նախագահի որդին, որի դեմ քրեական մեղադրանքներ էին առաջադրվել։ Նրան մեղադրում էին ավելի քան 100 հազար դոլարի հարկեր չվճարելու և զենքի ապօրինի պահպանման համար։ Սակայն Ջո Բայդենը նախագահի պաշտոնը լքելուց առաջ ներում էր շնորհել որդուն՝ չնայած նախկինում հրապարակավ խոստացել էր դա չանել։
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Հանթեր Բայդենը շուրջ 17 միլիոն դոլարի պարտքեր ունի և լքել է ԱՄՆ-ը։ Նրա նախկին իրավաբանները դատական հայց էին ներկայացրել՝ պնդելով, որ նա չի վճարել իրավաբանական ծառայությունների համար նախատեսված տասնյակ հազարավոր դոլարները։


















































Ամենադիտված
Իշխանությունը կասկածում է Վանաձորի քաղաքապետի պաշտոնակատար Ակային. «Հրապարակ»