Սիրիայում կրկին հայ երիտասարդ է սպանվել
Մերձավոր Արևելք
Հայ երիտասարդը դաժանաբար սպանվել է Սիրիայի Լաթաքիա քաղաքում. հաղորդում է Բեյրութում «Լրատու»-ի աշխատակիցը. նաև նշվում է երիտասարդի անունն ու ազգանունը՝ Հովսեփ Աբգարյան:
Ըստ տեղեկությունների՝ Հովսեփն ավելի քան 10 տարի ապրել է Բեյրութում, իսկ Սիրիա է մեկնել անցագրի հետ կապված հարցերը լուծելու համար: Հովսեփ Աբգարյանը նպատակադրվել էր ժամանել Հայաստան և ամուսնանալ:
Տղան դանակի բազմաթիվ հարվածներ է ստացել, որից հետո նրան թալանել են, սակայն հատկանշական է այն, որ երիտասարդի պարանոցի խաչին ձեռք չեն տվել:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ