WSJ․ Հնարավոր հակամարտության դեպքում Կուբան «շանս չունի» ԱՄՆ բանակի դեմ
ԱՄՆ
The Wall Street Journal-ը գրել է, որ հնարավոր ռազմական հակամարտության դեպքում Կուբան չի կարողանա դիմակայել ԱՄՆ զինված ուժերին։ Թերթը հղում է անում ամերիկացի ռազմական և քաղաքական փորձագետների գնահատականներին, որոնք նշում են, որ Կուբայի բանակն այլևս չունի նախկին ռազմական ներուժը։
Պենտագոնի նախկին ներկայացուցիչ Ֆրենկ Մորան հայտարարել է, որ նախկինում Կուբան ուներ «առաջին աշխարհի մակարդակի բանակ երրորդ աշխարհի երկրում», սակայն այժմ այդ հզորությունից գրեթե ոչինչ չի մնացել։ Նրա խոսքով՝ ներկայիս կուբայական բանակը չի կարող մրցակցել ամերիկյան ռազմական ուժի հետ։
Միևնույն ժամանակ ԱՄՆ բանակի ռազմական քոլեջի փորձագետ Էվան Էլիսը նշել է, որ թեև Կուբան չունի հարձակողական լուրջ ներուժ, այն կարող է դիմել պարտիզանական մարտավարության՝ երկրի ներխուժման դեպքում գոյատևելու համար։ Փորձագետների կարծիքով՝ Հավանայի հիմնական ռազմավարությունը ներկայում իշխանության և համակարգի պահպանումն է։


















































Ամենադիտված
Իշխանությունը կասկածում է Վանաձորի քաղաքապետի պաշտոնակատար Ակային. «Հրապարակ»