Թրամփը նկատողություն է արել Պենտագոնի ղեկավարին
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նկատողություն է արել Պենտագոնի քարտուղար Փիթ Հեգսեթին Լեհաստանում ամերիկյան զորքերի տեղակայումը կասեցնելու որոշման համար, հաղորդում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով ԱՄՆ ներկայիս և նախկին պաշտոնյաներին։
Հեռախոսազրույցի ժամանակ Թրամփը Հեգսեթից հարցրել է, թե ինչու է չեղարկվել Լեհաստանում զորքերի տեղակայումը։ Այնուհետև Թրամփը պաշտոնյային բացատրել է, որ Միացյալ Նահանգները չպետք է վատ վերաբերվի Լեհաստանին՝ հաշվի առնելով, որ այն Ամերիկայի դաշնակիցն է և սերտ կապեր ունի Սպիտակ տան հետ։
Ըստ թերթի՝ Հեգսեթի որոշումը սուր քննադատության է արժանացել ինչպես հանրապետականների, այնպես էլ դեմոկրատների, ինչպես նաև լեհ պաշտոնյաների կողմից, ովքեր ասել են, որ որոշումը իրենց հետ չի քննարկվել։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել