Միացյալ Նահանգներում ձերբակալվել է կուբայական GAESA կոնգլոմերատի ղեկավարի քույրը․ Ռուբիո
ԱՄՆ
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն X սոցիալական ցանցում հայտարարել է, որ Միացյալ Նահանգներում ձերբակալվել է կուբայական GAESA կոնգլոմերատի ղեկավարի քույրը, որը գտնվում է ԱՄՆ պատժամիջոցների տակ։
Ռուբիոյի խոսքով՝ կինը՝ Ադիս Լաստրես Մորերան, ներկայումս գտնվում է ԱՄՆ ներգաղթի և մաքսային ծառայության կալանքի տակ։
GAESA-ն պաշտոնապես ԱՄՆ պատժամիջոցների ցանկում ընդգրկվել է 2020 թվականի դեկտեմբերին, սակայն սահմանափակումները ուժի մեջ են մտել 2017 թվականի նոյեմբերին այն բանից հետո, երբ կազմակերպությունը ընդգրկվել է Պետդեպարտամենտի արգելված կազմակերպությունների ցանկում։ Նոր պատժամիջոցները սահմանվել են Հավանայի վրա Վաշինգտոնի կողմից ճնշման աճի և կղզու վրա նավթային շրջափակման խստացման ֆոնին։


















































Ամենադիտված
Իշխանությունը կասկածում է Վանաձորի քաղաքապետի պաշտոնակատար Ակային. «Հրապարակ»