Սպիտակ տունը պահանջել է Ազգային հետախուզության տնօրենի հրաժարականը
ԱՄՆ
Սպիտակ տունը ճնշում է գործադրել Թուլսի Գաբարդի վրա՝ հրաժարական տալու ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրենի պաշտոնից, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով աղբյուրին։
«Գաբարդը ստիպված է եղել հրաժարական տալ Սպիտակ տան պահանջով», - նշվում է հաղորդագրության մեջ։
Գործակալությունը նշում է, որ նախկինում եղել են հաղորդագրություններ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ազգային հետախուզության տնօրենի նկատմամբ դժգոհության մասին։ Դրա մասին է վկայում, մասնավորապես, այն փաստը, որ Գաբարդը չի մասնակցել Սպիտակ տան ղեկավարի և նրա ազգային անվտանգության գծով ավագ խորհրդականների միջև Վենեսուելայի առաջնորդ Նիկոլաս Մադուրոյին գերի վերցնելու ռազմական գործողության, Իրանի պատերազմի և Կուբայում ստեղծված իրավիճակի վերաբերյալ քննարկումներին։


















































Ամենադիտված
Իշխանությունը կասկածում է Վանաձորի քաղաքապետի պաշտոնակատար Ակային. «Հրապարակ»