Թրամփը երկարաձգել է պատժամիջոցները Բելառուսի ղեկավարության դեմ
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ևս մեկ տարով երկարաձգել է Բելառուսի ղեկավարության դեմ պատժամիջոցները։ Այս մասին նշված է կառավարության պաշտոնական փաստաթղթերի ժողովածուում գրանցված գործադիր հրամանագրում։
Փաստաթղթում նշվում է, որ 13405 գործադիր հրամանագրով հայտարարված արտակարգ դրությունը ուժի մեջ կմնա 2026 թվականի հունիսի 16-ից հետո։
Հրամանագրում նաև նշվում է, որ Թրամփի կարծիքով, Բելառուսի ղեկավարության դեմ պատժամիջոցներ կիրառելու պատճառները, որոնք ուրվագծվել էին դեռևս 2006 թվականին, ուժի մեջ են։
Փաստաթղթի պաշտոնական հրապարակումը նախատեսված է մայիսի 26-ին։


















































Ամենադիտված
Իշխանությունը կասկածում է Վանաձորի քաղաքապետի պաշտոնակատար Ակային. «Հրապարակ»