Թրամփի որդին գաղտնի ամուսնացել է
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որդին՝ Դոնալդ Թրամփ կրտսերը, գաղտնի ամուսնացել է մոդել Բետտինա Անդերսոնի հետ։ Այս մասին հայտնում է People ամսագիրը՝ հղում անելով ամուսնության գրանցման փաստաթղթերին։
Հրապարակման համաձայն՝ ամուսնության արարողությունը տեղի է ունեցել Ֆլորիդայի Ուեսթ Փալմ Բիչ քաղաքում՝ Անդերսոնի քրոջ տանը։ Արարողությունը վարել է նրա ամուսինը՝ անշարժ գույքի գործարքներով զբաղվող փաստաբան Բրեդլի Մաքֆերսոնը։ Զույգը պաշտոնապես ամուսնացել է երկու օր առաջ, թեև ավելի մեծ հարսանեկան արարողություն նախատեսվում է այս շաբաթավերջին։
Դոնալդ Թրամփ կրտսերը նշանադրության մասին հայտարարել էր դեռ 2025 թվականի դեկտեմբերին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ պետական զբաղվածության պատճառով չի կարողանա մասնակցել որդու հարսանիքին Բահամյան կղզիներում, թեև ցանկացել է ներկա գտնվել։


















































Ամենադիտված
Իշխանությունը կասկածում է Վանաձորի քաղաքապետի պաշտոնակատար Ակային. «Հրապարակ»