Զելենսկու նոր որոշումը դժգոհություն է առաջացրել Կիևում
Քաղաքական
Ուկրաինայում քննադատել են նախագահ Վլադիմիր Զելենսկու որոշումը՝ մերժելու Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի առաջարկը Ուկրաինայի՝ Եվրամիությանը մասնակի անդամակցության վերաբերյալ։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
Հաղորդվում է, որ Զելենսկու նախկին մամուլի քարտուղար Յուլիա Մենդելը բացահայտ քննադատել է նախագահի դիրքորոշումը։ Նրա խոսքով՝ հայտարարությունները այն մասին, թե Ուկրաինան ապահովում է ամբողջ Եվրոպայի անվտանգությունը, այլևս չունեն բավարար տրամաբանական և փաստական հիմնավորում։
Մենդելը նշել է, որ նման հռետորաբանությունը, իր կարծիքով, օգտագործվում է հակամարտության շարունակությունը արդարացնելու և ուկրաինական հասարակության «հերոսացման» համար, այն դեպքում, երբ երկիրը շարունակում է կրել ծանր կորուստներ։ Ավելի վաղ Զելենսկին հատուկ ուղերձով էր հանդես եկել Մերցի առաջարկից հետո։


















































Ամենադիտված
Իշխանությունը կասկածում է Վանաձորի քաղաքապետի պաշտոնակատար Ակային. «Հրապարակ»