Ուկրաինայում խոսում են ԱՄՆ-ի հետ փոխադարձ անվտանգության երաշխիքների մասին
Քաղաքական
Ուկրաինայի դեսպան Օլգա Ստեֆանիշինան հայտարարել է, որ Կիևն ու Վաշինգտոնը կարող են համաձայնության գալ «փոխադարձ» անվտանգության երաշխիքների շուրջ։ Նրա խոսքով՝ խոսքը վերաբերում է ոչ միայն ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային տրամադրվող աջակցությանը, այլ նաև Ուկրաինայի պատրաստակամությանը՝ աջակցելու Միացյալ Նահանգների ազգային անվտանգությանը։ Այս մասին նա ասել է Politico-ին տված հարցազրույցում։
Ստեֆանիշինայի խոսքով՝ երկու երկրների միջև արդեն գործում է օգտակար հանածոների ոլորտում համագործակցության համաձայնագիր, իսկ այժմ քննարկվում է նաև անօդաչու սարքերի վերաբերյալ նոր գործարք։ Նա պնդել է, որ Ուկրաինան իր ներդրումն է ունեցել ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Պարսից ծոցի երկրների պաշտպանական կարողությունների ամրապնդման գործում։
Դեսպանը նաև հայտարարել է, որ Իրանի շուրջ պատերազմի ֆոնին ԱՄՆ-ը դիմել է Ուկրաինային՝ անօդաչու սարքերի վերաբերյալ «փորձագիտական օգնություն» ստանալու համար։ Նրա խոսքով՝ Կիևի համար այժմ կարևոր է ստանալ քաղաքական ճանաչում այն դերի համար, որը Ուկրաինան, ըստ նրա, ունի ԱՄՆ-ի անվտանգության ապահովման գործում։


















































Ամենադիտված
Իշխանությունը կասկածում է Վանաձորի քաղաքապետի պաշտոնակատար Ակային. «Հրապարակ»