Հայաստանին այսօր պետք է սթափ քաղաքականություն, ոչ թե մշտական թշնամանքի մթնոլորտ․ Տիգրան Խաչատրյան
Քաղաքական
Բժիշկ Տիգրան Խաչատրյանը ֆեյսբուգում գրել է․
«Վերջին շրջանում մենք շարունակաբար ականատես ենք լինում մի խոսույթի, որը ոչ թե միավորում է հասարակությանը, այլ խորացնում է բաժանումն ու ատելությունը։
Երբ երկրի ղեկավարի ելույթներում քաղաքական հակառակորդներին պատասխանելու փոխարեն գերակշռում են անձնական վիրավորանքները, փողոցային բառապաշարը և ուժի ցուցադրությունը, դա արդեն ոչ թե պետական խոսք է, այլ քաղաքական մշակույթի անկում։
Առավել անընդունելին այն է, երբ նման լեզու է կիրառվում մի մարդու նկատմամբ, ով տարիներ շարունակ իր ներդրումն է ունեցել Հայաստանի սոցիալական, մարզական, կրթական և բարեգործական կյանքի մեջ։ Անկախ քաղաքական դիրքորոշումներից՝ անհնար է չընդունել, որ Գագիկ Ծառուկյանը հազարավոր մարդկանց համար եղել է աջակցություն, իրականացրել է լայնածավալ բարեգործական ծրագրեր, աջակցել է սպորտին, առողջապահությանը, համայնքներին ու բազմաթիվ ընտանիքների։
Քաղաքական անհամաձայնությունը չի տալիս որևէ մեկին մարդկանց արժանապատվությունը վիրավորելու իրավունք։
Պետական ղեկավարի խոսքը պետք է լինի հավասարակշռող, պետականամետ և արժանապատիվ, ոչ թե բևեռացնող ու թշնամանք սերմանող։ Որովհետև երբ իշխանության լեզուն դառնում է ագրեսիվ, դրա հետևանքը կրում է ամբողջ հասարակությունը։
Հայաստանին այսօր պետք է սթափ քաղաքականություն, ոչ թե մշտական թշնամանքի մթնոլորտ»։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից