Ավտովթար՝ Կոտայքի մարզում. 19-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է երկաթե արգելապատնեշին
Արտակարգ Պատահար
Այսօր՝ մայիսի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 00։10-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 19-ամյա Արծրուն Գ.-ն իր վարած «Ford» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին՝ ժողովրդին հայտնի Աբովյանի կամրջի հարևանությամբ բախվել է երկաթե արգելապատնեշին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ, օրվա պատասխանատու Վահագն Կարապետյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվում։Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոմեքենան երկաթե արգելապատնեշին բախվելուց հետո կոտրել է անվահեծաններից մեկը։
© https://shamshyan.com/hy/article/2026/05/29/1306341


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել