Պուտինի և Հայաստանի փոխվարչապետի առանձին հանդիպում նախատեսված չէ. Պեսկով
Քաղաքական
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի առանձին հանդիպում նախատեսված չէ, սակայն նրանք, ցանկության դեպքում, կարող են զրուցել Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովի շրջանակներում։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Ո՛չ, առանձին հանդիպում նախատեսված չէ, բայց եթե նրանք ցանկանան, հրաշալիորեն կարող են զրուցել գագաթնաժողովի շրջանակներում։ Դա չի կարելի բացառել։ Իհարկե, եթե նրանք դա նպատակահարմար համարեն, ապա կհանդիպեն»,- հստակեցրել է Կրեմլի ներկայացուցիչը։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն