Տոտիից, Դել Պիեռոյից ու Կակայից լավն եմ. Կասանո
Սպորտ
Իտալիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Անտոնիո Կասանոն Viva el Futbol շոուի եթերում իրեն համեմատել է ֆուտբոլային լեգենդների և ժամանակակից աստղերի հետ։
«Ինիեստան գերազանցում է ինձ. նա ֆուտբոլի պատմության ամենաուժեղ կիսապաշտպանն է, որին երբևէ տեսել եմ։ Նույնը վերաբերում է Ռոնալդինյոյին, որը 5-6 տարի խաղաց այնպիսի մակարդակով, որին ես չէի ձգում։ Ռոմարիոն ինձանից ուժեղ էր, ինչպես և Ֆենոմեն Ռոնալդոն, Նեյմարը և, իհարկե, Մեսսին։ Ես նույնիսկ երեք կյանքի դեպքում չէի կարողանա մոտենալ Լիոնելին։ Նա միակ խաղացողն է, ում տեղը կցանկանայի ծնված լինել։ Միակ բանը, որ մեզ միավորում է, այն է, որ ես կարող էի նրա հետ խաղալ այն մեծագույն «Բարսելոնայում»»,- ասել է իտալացին։


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել