ԱՄՆ-ն և Հնդկաստանը զենքի համատեղ արտադրություն կսկսեն
ԱՄՆ
Միացյալ Նահանգները հանձնառու է Հնդկաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության զարգացմանը և համատեղ զենքի արտադրությանը, մասնավորապես՝ Javelin հակատանկային կառավարվող հրթիռների արտադրությանը։ Այս մասին հայտարարել է Պենտագոնի քարտուղար Փիթ Հեգսեթը Սինգապուրում կայացած «Շանգրի-Լա Դիալոգ» միջազգային անվտանգության ֆորումում։
Նա նշել է, որ Միացյալ Նահանգները հետաքրքրված է ուժեղ Հնդկաստանով, որը գործում է իր շահերից ելնելով, քանի որ դա կօգնի «պահպանել ուժերի հավասարակշռությունը տարածաշրջանում»։
Պենտագոնի ղեկավարը ընդգծել է, որ Հնդկաստանն այժմ կատարելագործում է իր զինված ուժերը՝ անվտանգությունն ապահովելու համար, հիմնականում Հնդկական օվկիանոսում։ Երկիրը մեծացնում է իր ծանր արդյունաբերական և լոգիստիկ հնարավորությունները լուրջ ռազմական գործողությունների համար, ներառյալ ընդհանուր հարթակների վերանորոգման և պահպանման, ինչպես նաև ԱՄՆ ռազմածովային ուժերի նավերին աջակցություն ցուցաբերելու կարողությունը։


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել