ԱՄՆ-ում ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ
ԱՄՆ
ԱՄՆ ներգաղթի և մաքսային ծառայությունը (ICE) արցունքաբեր գազ է կիրառել Նյուարկում (Նյու Ջերսի) ցուցարարների դեմ, գրում է The Guardian-ը։
Ինչպես նշում է թերթը, Դելանի Հոլի (Նյուարկի ներգաղթային կալանքի կենտրոն - խմբ.) շուրջ բողոքի ցույցեր են ընթանում մի քանի օր շարունակ, որոնք սկսվել են այնտեղ պահվող ավելի քան 300 ներգաղթյալների հացադուլի և գործադուլի պատճառով։
Լրագրողները նշում են, որ սկզբում բողոքի ցույցերը խաղաղ էին, սակայն իրավիճակը հետագայում սրվեց, քանի որ որոշ ցուցարարներ փորձեցին արգելափակել հասարակական տրանսպորտը և սահմանափակել կենտրոնի գործունեությունը: Սա հանգեցրեց անվտանգության ուժերի հետ բախումների: The Guardian-ը հաղորդում է, որ ICE-ի աշխատակիցները արցունքաբեր գազ, մահակներ և պարեկային մեքենաներ են օգտագործել ցուցարարներին ցրելու համար:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել