Ռոման Բերեզովսկին առանձնացրել է ԱԱ-2026-ի գլխավոր երկու ֆավորիտներին
Սպորտ
Հայաստանի ազգային հավաքականի նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկին կիսվել է աշխարհի առաջիկա առաջնության վերաբերյալ իր սպասելիքներով՝ նշելով մրցաշարի գլխավոր երկու ֆավորիտներին։
«Աշխարհի առաջնությունն ինձ մոտ մեծ հետաքրքրություն է առաջացնում՝ չնայած Ռուսաստանի և Հայաստանի հավաքականների բացակայությանը։ Սա ֆուտբոլի իսկական տոն է, և բոլորն անհամբերությամբ սպասում են դրա մեկնարկին։ Այս անգամ մրցաշարը կանցկացվի եվրոպացիների համար անսովոր պայմաններում, քանի որ բոլոր խաղերը կկայանան աշխարհի մյուս կիսագնդում։ Ներկա պահին որպես աշխարհի առաջնության ֆավորիտներ կառանձնացնեի Ֆրանսիայի և Արգենտինայի հավաքականներին. նրանք կադրային շատ լուրջ ներուժ ունեն»,- Բերեզովսկու խոսքերն է մեջբերում Евро-Футбол-ը։
Հիշեցնենք, որ աշխարհի 2026 թվականի առաջնությունը կմեկնարկի հունիսի 11-ին։ Մրցաշարը համատեղ կընդունեն երեք երկրներ՝ ԱՄՆ-ը, Կանադան և Մեքսիկան։


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել