Զելենսկու մասին Արևմուտքում ստեղծված «միֆը» քննադատության թիրախ է դարձել
Քաղաքական
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի նախկին մամուլի քարտուղար Յուլիա Մենդելը հայտարարել է, որ արևմտյան երկրները դարձել են Զելենսկու շուրջ իրենց իսկ ստեղծած քաղաքական «միֆի» գերիները։
Մենդելի խոսքով՝ մինչև ռուս-ուկրաինական պատերազմի սկսվելը Արևմուտքում Զելենսկուն հաճախ դիտարկում էին որպես անփորձ և ոչ բավարար քաղաքական պատրաստվածություն ունեցող առաջնորդ։ Սակայն պատերազմից հետո նա կարճ ժամանակում վերածվեց ժողովրդավարության խորհրդանիշի և այն դեմքի, որի հետ Արևմուտքը նույնացրեց ամբողջ Ուկրաինան։
Նախկին խոսնակը պնդել է, որ արևմտյան առաջնորդները անտեսել են իշխանության կենտրոնացման մի շարք գործընթացներ՝ շարունակելով աջակցել Զելենսկուն։ Նրա գնահատմամբ՝ ստեղծված հերոսական կերպարը հետագայում վերածվել է քաղաքական բեռի հենց այն երկրների համար, որոնք նպաստել էին այդ պատկերացման ձևավորմանը։ Մենդելի հայտարարությունը հնչել է այն ֆոնին, երբ Ուկրաինայի նախագահի հասցեին քննադատությունը վերջին շրջանում աճում է նաև եվրոպական որոշ քաղաքական շրջանակներում։


















































Ամենադիտված
Սամվել Կարապետյանը հանդես կգա ճակատագրական հայտարարությամբ. «Ուժեղ Հայաստան»