Վառ պայքար Ռուսաստանի առաջնությունում, թե՞ լճացում Սաուդյան Արաբիայի առաջնությունում․ Գուբերնիևը՝ Սպերցյանի ընտրության մասին
Սպորտ
Ռուս մարզական մեկնաբան Դմիտրի Գուբերնիևն արձագանքել է շրջանառվող լուրերին, ըստ որոնց՝ Էդուարդ Սպերցյանի ծառայություններով հետաքրքրված են Սաուդյան Արաբիայում:
«Հնարավոր է՝ Սաուդյան Արաբիայում Սպերցյանին շատ մեծ գումարներ առաջարկեն: Այստեղ կարևոր է, թե նա ինչ կընտրի՝ վառ պայքար Ռուսաստանի առաջնությունում, թե՞ լճացում Սաուդյան Արաբիայի առաջնությունում»,- Գուբերնիևի խոսքերն է մեջբերում «Матч ТВ»-ն:
Զանգվածային լրատվամիջոցներն արդեն մի քանի տարի է, ինչ հայ ֆուտբոլիստի անունը կապում են եվրոպական տարբեր ակումբների հետ: Ընդ որում, դեռ հստակ հայտնի չէ, թե կոնկրետ որ թիմերն են հետաքրքրված նրա ծառայություններով:
Օրերս մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ Սպերցյանի համար մղվող պայքարին միացել է Սաուդյան Արաբիայի առաջնությունը ներկայացնող թոփ ակումբներից մեկը, որը պատրաստ է կիսապաշտպանին ֆինանսական շատ շահավետ պայմաններ առաջարկել:


















































Ամենադիտված
Սամվել Կարապետյանը հանդես կգա ճակատագրական հայտարարությամբ. «Ուժեղ Հայաստան»