Թրամփի լռությունը Զելենսկու նամակի շուրջ կապել են Կիևի արձագանքի սպասման հետ
Քաղաքական
ՌԴ կառավարությանն առընթեր Ֆինանսական համալսարանի քաղաքագիտության ամբիոնի դոցենտ Ալեքսանդր Կոնկովը մեկնաբանել է, թե ինչու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակային պատասխան չի տվել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ուղարկած նամակին։
Քաղաքագետի կարծիքով՝ Վաշինգտոնի լռությունը կարող է պայմանավորված լինել ոչ թե դիմումն անտեսելու, այլ Կիևից սպասվող արձագանքով՝ ուկրաինական կարգավորման շուրջ ներկայացված պայմաններին։ Նա նաև չի բացառել, որ նամակը կարող էր պաշտոնապես չուղարկվել և փոխանցված լինել հրապարակային հայտարարությունների միջոցով։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ մայիսի 27-ին Զելենսկին դիմել էր Թրամփին՝ տեղեկացնելով հակաօդային պաշտպանության միջոցների պակասի մասին և խնդրելով ավելացնել Patriot համակարգերի և PAC-3 հրթիռների մատակարարումները։ Մինչ այժմ ո՛չ Թրամփը, ո՛չ ԱՄՆ Կոնգրեսը հրապարակային արձագանք չեն տվել այդ դիմումին։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու