Լուկաշենկոն անսպասելի հայտարարություն է արել Կիմ Չեն Ընի մասին
Քաղաքական
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընին չի կարելի բնութագրել որպես բռնապետ՝ նրան անվանելով երիտասարդ և համագործակցությանն ուղղված ղեկավար։
Պրիմորյեի նահանգապետ Օլեգ Կոժեմյակոյի հետ հանդիպման ընթացքում Լուկաշենկոն նշել է, որ իր վերջին այցի ընթացքում Հյուսիսային Կորեայի առաջնորդը իր վրա լուրջ տպավորություն է թողել։ Նրա խոսքով՝ Կիմ Չեն Ընը խելացի, հեռանկարային ղեկավար է և բաց է համագործակցության համար։
Բացի այդ, Լուկաշենկոն առաջարկել է Պրիմորյեի ղեկավարին աջակցել Բելառուսի և Հյուսիսային Կորեայի միջև առևտրային կապերի զարգացմանը։ Ավելի վաղ Բելառուսի նախագահը այցելել էր Փհենյան, որտեղ կողմերը ստորագրել էին բարեկամության և համագործակցության համաձայնագիր՝ ընդգծելով, որ երկու երկրների հարաբերությունները ձևավորվել են դեռևս խորհրդային ժամանակներից։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու