Երբ կարող են ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության գալ․ Թրամփ
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ըստ ՌԻԱ Նովոստիի, հայտարարել է, որ Միացյալ Նահանգները և Իրանը կարող են համաձայնության գալ հաջորդ շաբաթ։
«Հաջորդ շաբաթվա ընթացքում», - ասել է Թրամփը՝ պատասխանելով լրագրողների հարցին։
Նա ասել է, որ իրավիճակը «լավ տեսք ունի»։ Նա հավելել է, որ մի քանի հարցեր մնում են անպատասխան։
Անցյալ շաբաթ ԱՄՆ-ի և Իրանի բանակցողները համաձայնության են եկել 60-օրյա հրադադարի և միջուկային երկխոսության մեկնարկի վերաբերյալ հուշագրի շուրջ։ Axios-ի տվյալներով՝ հուշագիրը նախատեսում է նավերի «անսահմանափակ» անցում Հորմուզի նեղուցով՝ առանց իրանական ուժերի կողմից կալանավորման։
Թեհրանը պարտավոր կլինի 30 օրվա ընթացքում հեռացնել բոլոր ականները ջրերից, իսկ ԱՄՆ-ն պարտավոր կլինի աստիճանաբար վերացնել ծովային շրջափակումը՝ առևտրային նավագնացության վերսկսմանը զուգընթաց։


















































Ամենադիտված
Ով էր Ռուսաստանում բանջարեղենի շուկաները վերահսկող «օրենքով գողը», որի գլխի համար որս էին հայտարարել. Lenta.ru