Հայաստանը բարձր է գնահատում Իտալիայի հետ իր երկարամյա բարեկամությունը․ ԱԳՆ շնորհավորանքը
Քաղաքական
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը շնորհավորել է Իտալիայի կառավարությանը և ժողովրդին Հանրապետության օրվա կապակցությամբ։ Այս մասին նշված է ՀՀ ԱԳ նախարարության տարածած հաղորդագրության մեջ։
«Հայաստանը բարձր է գնահատում Իտալիայի հետ իր երկարամյա բարեկամությունը, և անհամբեր սպասում է մեր երկկողմ և բազմակողմ համագործակցության հետագա խորացմանը, այդ թվում՝ Հայաստան-ԵՄ գործընկերության շրջանակներում»,-ասված է գրառման մեջ։
Հանրապետության օրվա առիթով Իտալիայի Հանրապետության նախարարների խորհրդի նախագահ Ջորջա Մելոնիին շնորհավորական ուղերձ է հղել նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն