«Հրապարակ»․ Ռուսները նորից «բռնել» են սուտը «Հրապարակ»․ Նորից ուսուցիչ է ձերբակալվել Կապանում իրավիճակը թեժանում է. իշխանությունը «պլան» ունի. «Ժողովուրդ» «Հրապարակ»․ Վերադառնում են կառուցողական փուլ Ընդդիմադիրների ունեցվածքը՝ իշխանությունների թիրախո՞ւմ․ ինչ է կատարվում Երևանում․ «Ժողովուրդ» Իրանի նախագահը ժամանել է Հայաստան «Հրապարակ»․ 1500 հոգանոց սեւ ցուցակ կա Հայկական երկաթուղու ճակատագիրը՝ Մոսկվայի և Երևանի հակասությունների կենտրոնում․ ինչ է սպասվում․ «Ժողովուրդ» Գերմանիան և հինգ այլ երկրներ ցանկանում են կտրուկ կրճատել ծախսերը ԵԱՏՄ-ն և Իրանը կաշխատեն առևտրային խոչընդոտների վերացման և բեռնափոխադրումների պարզեցման ուղղությամբ Ռուսաստանը կշարունակի բենզին ներմուծել առնվազն մինչև 2026 թվականի վերջը Սև ծովում մեկ օրվա ընթացքում հրդեհ է բռնկվել երկրորդ նավում 

Ընդդիմությունը շարունակում է առաջատար լինել մի շարք տեղամասերում․ նոր տվյալներ Հայաստանի մարզերից

Հայաստանի տարբեր մարզերից շարունակում են ստացվել ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները, որոնք վկայում են բարձր մրցակցության և ընդդիմադիր ուժերի զգալի հաջողությունների մասին։ Մի շարք տեղամասերում վստահ առաջատար են «Հայաստան» դաշինքը և «Ուժեղ Հայաստան» դաշինքը, մինչդեռ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կարողացել է պահպանել առաջատար դիրքերը միայն առանձին տեղամասերում։

Վայոց ձորի մարզի Շատին գյուղի 36/27 ընտրատեղամասում հաղթել է «Հայաստան» դաշինքը՝ ստանալով 307 ձայն՝ «Քաղաքացիական պայմանագրի» 236 ձայնի դիմաց։

Գեղարքունիքի մարզի Գեղամավան գյուղի 20/16 ընտրատեղամասում վստահ հաղթանակ է տարել «Ուժեղ Հայաստանը»՝ հավաքելով 441 ձայն, մինչդեռ «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է 289 ձայն։

Ախբերգ գյուղի 20/39 ընտրատեղամասում առաջին տեղում է «Հայաստան» դաշինքը՝ 77 ձայնով։ Նման պատկեր է արձանագրվել նաև Կահագն գյուղի 20/51 ընտրատեղամասում, որտեղ հաղթել է «Ուժեղ Հայաստանը»։

Շիրակի մարզի Զարբիշատ գյուղի 30/35 ընտրատեղամասում առաջին տեղը զբաղեցրել է «Հայաստան» դաշինքը, իսկ Այրենյաց գյուղի 33/29 ընտրատեղամասում փոքր առավելությամբ առաջատար է «Քաղաքացիական պայմանագիրը»։

Լոռու մարզի 25/43 ընտրատեղամասում վստահ հաղթանակ է տարել «Հայաստան» դաշինքը՝ ստանալով 171 ձայն՝ իշխանական կուսակցության 74 ձայնի դիմաց։

Արարատի մարզի Նոր Կյուրին գյուղի 11/44 ընտրատեղամասում արձանագրվել է չափազանց լարված պայքար․ «Հայաստան» դաշինքը ստացել է 128, իսկ «Քաղաքացիական պայմանագիրը»՝ 127 ձայն։ Նիզամի գյուղի 11/39 ընտրատեղամասում «Հայաստան» դաշինքը տարել է համոզիչ հաղթանակ՝ ստանալով 387 ձայն՝ «Քաղաքացիական պայմանագրի» 195 ձայնի դիմաց։

Արմավիրի մարզի Այգեշատ գյուղի (Էջմիածին) 14/44 ընտրատեղամասում ևս «Հայաստան» դաշինքը գերազանցել է «Քաղաքացիական պայմանագրին»՝ ստանալով 332 ձայն՝ 323-ի դիմաց։

Այսպիսով, հրապարակված տվյալները ցույց են տալիս, որ երկրի բազմաթիվ համայնքներում ընդդիմադիր ուժերը շարունակում են պահպանել ուժեղ դիրքերը և հաջողությամբ մրցակցել իշխանական կուսակցության հետ։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Հրապարակ»․ Ռուսները նորից «բռնել» են սուտը «Հրապարակ»․ Նորից ուսուցիչ է ձերբակալվելԿապանում իրավիճակը թեժանում է. իշխանությունը «պլան» ունի. «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Վերադառնում են կառուցողական փուլ Ընդդիմադիրների ունեցվածքը՝ իշխանությունների թիրախո՞ւմ․ ինչ է կատարվում Երևանում․ «Ժողովուրդ»Իրանի նախագահը ժամանել է Հայաստան«Հրապարակ»․ 1500 հոգանոց սեւ ցուցակ կա Հայկական երկաթուղու ճակատագիրը՝ Մոսկվայի և Երևանի հակասությունների կենտրոնում․ ինչ է սպասվում․ «Ժողովուրդ»Գերմանիան և հինգ այլ երկրներ ցանկանում են կտրուկ կրճատել ծախսերըԵԱՏՄ-ն և Իրանը կաշխատեն առևտրային խոչընդոտների վերացման և բեռնափոխադրումների պարզեցման ուղղությամբՌուսաստանը կշարունակի բենզին ներմուծել առնվազն մինչև 2026 թվականի վերջը Սև ծովում մեկ օրվա ընթացքում հրդեհ է բռնկվել երկրորդ նավում Հայաստան ժամանած Իգնացիո Կասիսը գրառում է կատարել Մատենադարանի տպավորությունների մատյանումԵվրոպան Ուկրաինային տրամադրում է հետախուզական տվյալների երկու երրորդը. Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարՄեծ Բրիտանիայի վարչապետը Ռուսաստանին մեղադրել է «էներգետիկ զինադադարը» խախտելու մեջԱլբանիայում հակակառավարական ցույցերի ժամանակ բախումներ են տեղի ունեցելՀռոմի պապը վիրահատությունից հետո առաջին անգամ դիմել է հավատացյալներինԼեհաստանը նախատեսում է երեք անգամ բարձրացնել օտարերկրացիների մուտքի համար անհրաժեշտ նվազագույն գումարըԵվրախորհրդարանի ղեկավարը կոչ է արել խստացնել այցագրային սահմանափակումները ՌԴ քաղաքացիների համարՖիդանն ու Ալիևը քննարկել են վերջին շրջանի թուրք-ադրբեջանական հարաբերություններըՄի շարք ապրանքների վրա 2027-ից հսկիչ նշանների պահանջը կընդլայնվիԿոտայքում «Chevrolet Volt»-ը գլխիվայր շրջվելով հայտնվել է ձորում․ մայր ու դուստր տեղափոխվել են հիվանդանոցMarca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածուԱմիսներ շարունակվող անտառային հրդեհները Հարավարևելյան Ասիայում օդի աղտոտվածության ճգնաժամ են առաջացրելԻրանը նախազգուշացրել է Հորմուզի նեղուցով չհամաձայնեցված անցման հետևանքների մասինՄինչև 2031թ-ը կլինի՞ խաղաղության պայմանագիր․ ինչպես է Փաշինյանը «տեղաշարժելու» ԱրծվաշենըCOP17-ի Կապույտ գոտում բացվել է Հայաստանի ազգային տաղավարըՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների ներկայացուցիչները քննարկում են հավաքական անվտանգության հարցերըՀայաստանի և Ֆրանսիայի պաշտպանական գերատեսչությունները քննարկել են կադրային քաղաքականության հարցերըԹուրքիայի պատվիրակությունը Բաքվում Իսրայելի նախագահի ելույթի ժամանակ լքել է քննարկումների դահլիճըԹարմ պտուղ, սննդամթերք ու խմիչք արտահանող տնտեսվարողներին հոկտեմբերին ևս աջակցություն կտրամադրվիՔննարկվել են պաշտպանության բնագավառում ՀՀ-ԱՄՆ համագործակցությանը վերաբերող հարցերՉեմ բացառում ավելի մեծ գնաճ․ ե՞րբ կբարելավվի ՀՀ քաղաքացու կյանքի որակը․ Միքայելյանի մեկնաբանությունը Պապիկյանը հանձնարարել է ամրապնդել կարգապահությունը զորամասերումՀայտնի է Սեդրակ Առուստամյանի վերաբերյալ որոշումըReuters․ Թրամփի նշանակած՝ Կովկասի ներդրումային հիմնադրամի ղեկավարը խոշոր բիզնես շահեր ունի ՀՀ-ումՂազախստանի նախագահը Բաքվի գագաթնաժողովում խոսել է Հայաստանի և Ադրբեջանի հաշտեցման մասինԱնտոնիու Գուտերեշի գլխավորած պատվիրակությունն այցելել է ՄատենադարանՀռոմում հանդիպել են Հայաստանի և Ֆրանսիայի խորհրդարանների նախագահներըՀարավային Կովկասի տրանսպորտային ցանցերի զարգացման հեռանկարներըՇվեյցարիան կարևորում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումըՎահագն Խաչատուրյանն ընդունել Է Ալժիրի Ազգային խորհրդի նախագահինԵրկաթուղու հարցը մտնում է նոր փուլ. Թրամփի փեսայի դեմ դատական հայց է ներկայացվելԿսահմանվի ինքնակամ շինությունների օրինականացման հստակ ընթացակարգՀույսով եմ խաղաղության համաձայնագրի կետերը շուտով կիրականացվենCOP-ի ամբողջ նպատակն է որոշումները դարձնել ավելի շոշափելիՍարգիս Խանդանյանը «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է Ալժիրի Ազգային խորհրդի խոսնակ Ազուզ ՆասրիինՊետք է բազմապատկենք առկա ռեսուրսները. մենք կհաղթենք ԿառավարություններինՄենք կլիմայի վրա կտեսնենք ծանր հետևանքներ, որն իր ազդեցությունը կունենա կենսաբազմազանության վրաՄոսկվան պատրաստ է մասնակցել TRIPP-ին. Լավրով
Ամենադիտված