Կշարունակենք Հայաստանի հետ համագործակցությունը. Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահը՝ Սիմոնյանին
Քաղաքական
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկի հետ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ-ից։
Ռուսլան Ստեֆանչուկը շնորհավորել է Ալեն Սիմոնյանին ընտրություններում տարած վստահ հաղթանակի առիթով` նշելով, որ Ուկրաինայի խորհրդարանը պատրաստ է շարունակել Հայաստանի հետ համագործակցությունը երկկողմ եւ բազմակողմ մակարդակում:
Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել գործընկերոջը շնորհավորանքի համար` նշելով, որ Հայաստանը եւս պատրաստակամ է շարունակել երկկողմ հարաբերությունների զարգացումը:
Անդրադարձ է կատարվել նաեւ միջխորհրդարանական համագործակցությանը վերաբերող այլ հարցերի:


















































Ամենադիտված
Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր