Ռուսաստանի նախագահ Պուտին․ Մոսկվան ընդունել է առաջարկները, Կիևն ու Եվրոպան՝ դեռ ոչ Ղրիմի կամրջի համար պատասխանը «շատ ավելի ցավոտ» կլինի․ Ռուսաստանի նախագահ Պուտին Ամերիկյան գազ՝ Ուկրաինային․ նոր պայմանագիր է ստորագրվել Հարվածներ գործարաններին․ ուկրաինական ռապսի արտահանման գներն աճում են Հոսանքազրկումներ՝ հինգ մարզում․ Ուկրաինան ավելացնում է ներմուծումը Ռուսաստանի բյուջեում՝ 5,44 տրիլիոն ռուբլու պակասուրդ Բանգլադեշում հրկիզել են Նոբելյան մրցանակակրի տոհմական տունը Ռուսաստանի նավթավերամշակումը նվազել է 45%-ով․ Reuters Հոսանքանջատումներ Երևանի և մարզերի որոշ հասցեներում Գնացքի վթարից հետո դիզելը լցվել է գետը․ ահազանգ Կանադայում Հողաշերտը փլվել է շինհրապարակում․ Ստամբուլում աշխատող է զոհվել Կամուրջը փլուզվել է բեռնատարների տակ․ Հնդկաստանում փրկել են վարորդներին 

ՆԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ-ի հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի նստաշրջանին

Իրավունք

ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 31-ից հունիսի 3-ը մասնակցել է Վիեննայում անցկացված ՄԱԿ-ի հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի 35-րդ նստաշրջանին։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ-ից:

Պատվիրակության կազմում էին Ավստրիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը, ՆԳ նախարարի խորհրդական Արթուր Խուդինյանը, ՆԳ և Արդարադատության նախարարությունների ներկայացուցիչներ։

Քննարկվել են հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի կազմում Հայաստանի Հանրապետության՝ երրորդ անգամ վերընտրվելու, ինչպես նաև ՀՀ քրեական արդարադատության համակարգի արդիականացման, կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի դեմ պայքարի գործիքակազմի կատարելագործմանն առնչվող հարցեր։

Արմեն Մկրտչյանն ընդգծել է, որ վերջին տարիներին Հայաստանում իրականացվել են համապարփակ և համակարգային բարեփոխումներ՝ ուղղված արդարադատության մատչելիության ընդլայնմանը, քրեական արդարադատության համակարգի անկախության, թափանցիկության և արդյունավետության ամրապնդմանը, կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի դեմ պայքարի մեխանիզմների կատարելագործմանը, ինչպես նաև թվային և կիբեռհանցավորության դեմ պայքարի կարողությունների զարգացմանը։

Նրա խոսքով՝ իրականացված քայլերը նպաստել են նաև իրավապահ մարմինների հաշվետվողականության և հանրային վստահության բարձրացմանը։

Նախարարի տեղակալը ներկայացրել է նաև Ներքին գործերի նախարարության ինստիտուցիոնալ բարեփոխումների ընթացքը՝ նշելով, որ Ոստիկանության, Փրկարար ծառայության և Միգրացիայի ու քաղաքացիության ծառայության միավորումը նախարարության միասնական կառավարման շրջանակում հնարավորություն է տվել ձևավորել առավել համակարգված և արդյունավետ կառավարման մոդել՝ միաժամանակ ամրապնդելով խորհրդարանական և քաղաքացիական վերահսկողության մեխանիզմները։

Նա անդրադարձել է նաև ոստիկանության կառավարման նոր մոդելին, որը հիմնված է Պարեկային ծառայության, Քրեական ոստիկանության, Համայնքային ոստիկանության և Ոստիկանության գվարդիայի գործունեության վրա, ինչի արդյունքում զգալիորեն բարելավվել է արձագանքման արդյունավետությունը։

Արմեն Մկրտչյանը նշել է, որ ՆԳ նախարարությունը վերջին տարիներին էականորեն ակտիվացրել է կիբեռհանցագործությունների դեմ պայքարը՝ ձևավորելով մասնագիտացված ստորաբաժանում՝ միտված իրավապահ կարողությունների զարգացմանն ու հանցավորության արդյունավետ կանխարգելմանը։

Միաժամանակ, Քրեական ոստիկանությունն ընդլայնել է թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող կազմակերպված հանցավոր խմբերի դեմ իրականացվող միջոցառումները՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով մատակարարման շղթաների բացահայտմանը, ինչպես նաև թմրամիջոցների առցանց տարածման ուղիների դեմ պայքարին։ Արդյունքում, նախորդ տարիների համեմատ արձանագրվել է թմրամիջոցների առգրավումների ծավալների զգալի աճ։

Կարևորվել է նաև Հայաստանում անկախ հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի ձևավորումը, բարեվարքության ստուգման և համապարփակ վեթինգի մեխանիզմների ներդրումը։

Միաժամանակ նշվել է, որ ժամանակակից թվային լուծումների և էլեկտրոնային արդարադատության գործիքների կիրառումը նպաստել է դատական գործերի կուտակումների էական կրճատմանը՝ բարձրացնելով արդարադատության մատչելիությունն ու արդյունավետությունը։

Արմեն Մկրտչյանն ընդգծել է, որ Հայաստանն ակտիվորեն վերափոխում է քրեակատարողական համակարգը՝ անցում կատարելով վերականգնողական և վերասոցիալականացմանն ուղղված մոդելի։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մոլդովան դուրս է եկել ԱՊՀ-ի ևս մեկ համաձայնագրիցԵՄ-ն կարող է կասեցնել Բրիտանիայի հետ հարաբերությունների վերագործարկումըՌուսաստանի նախագահ Պուտին․ Մոսկվան ընդունել է առաջարկները, Կիևն ու Եվրոպան՝ դեռ ոչՂրիմի կամրջի համար պատասխանը «շատ ավելի ցավոտ» կլինի․ Ռուսաստանի նախագահ ՊուտինԱՄՆ-ն ու Վենեսուելան ռազմական համագործակցության համաձայնագիր են ստորագրելԱմերիկյան գազ՝ Ուկրաինային․ նոր պայմանագիր է ստորագրվելԱՄՆ-ի արաբ դաշնակիցները վախենում են Իրանի հետ նոր պատերազմիցՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատարը չի համարում Ռուսաստանի հետ պատերազմն անխուսափելիՀարվածներ գործարաններին․ ուկրաինական ռապսի արտահանման գներն աճում ենՀոսանքազրկումներ՝ հինգ մարզում․ Ուկրաինան ավելացնում է ներմուծումըՌուսաստանի և Ուկրաինայի միջև կալանավորների փոխանակումը տեղի կունենա օմբուդսմենների մասնակցությամբՌուսաստանի բյուջեում՝ 5,44 տրիլիոն ռուբլու պակասուրդԲանգլադեշում հրկիզել են Նոբելյան մրցանակակրի տոհմական տունըՌուսաստանի նավթավերամշակումը նվազել է 45%-ով․ ReutersՊուտինը բացատրել է, թե ինչպիսին պետք է լինեն իրական քաղաքական գործիչներըՀոսանքանջատումներ Երևանի և մարզերի որոշ հասցեներումԳնացքի վթարից հետո դիզելը լցվել է գետը․ ահազանգ ԿանադայումՀողաշերտը փլվել է շինհրապարակում․ Ստամբուլում աշխատող է զոհվելԿամուրջը փլուզվել է բեռնատարների տակ․ Հնդկաստանում փրկել են վարորդներինԶախարովան քննադատել է լրագրողների անվտանգության վերաբերյալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի զեկույցը«Ակվան»-ը մոտենում է․ Հնդկաստանում տարհանել են ավելի քան 100 հազար մարդուՊՆ-ն հերքում է բանակում մահվան 44 դեպքի մասին պնդումը՝ այն որակելով մանիպուլյատիվ Պենտագոնի փոխնախարարը հեռացել է՝ չլսելով Ուկրաինայի նախարարի զեկույցըՄահաբեր պայթյուն Ինդոնեզիայում․ գործարանը կանգնեցված էրԼևոն Արոնյանը հաղթել է ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովին, իսկ Հայկ Մարտիրոսյանը՝ Ռիխարդ ՌապորտինՍի Ծինփինը կոչ է արել հակամարտությունները լուծել բանակցություններովՆավաբեկություն Սենեգալում․ տասնյակ մարդիկ անհետ կորել են«Եղկելին դու ես, ոտքից գլուխ». Լևոն Քոչարյանը` Նիկոլ ՓաշինյանինՄասկը պնդում է՝ ԱՄՆ-ն աջակցել է 2014-ի ուկրաինական իշխանափոխությանըԹրամփը խոստովանել է՝ ԱՄՆ-ն եկամուտ է ստանում Եվրոպային զենք վաճառելովՊուտինը, Թրամփն ու Սի Ծինփինը խաղաղության հռչակագիր են ընդունելԹրամփը չի բացառել Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Չինաստանի միջուկային ստուգումներըԹրամփը խոստանում է շուտ ավարտել Իրանի հետ պատերազմը, բայց չի բացահայտում՝ ինչպեսԹրամփը Օբամային մեղադրել է Ռուսաստանի և Չինաստանի մերձեցման համարՀայաստանը նախատեսում է ընդլայնել ՄԱԿ-ի հետ համագործակցությունը ջրային ռեսուրսների կառավարման ոլորտումՍան Ֆրանցիսկոյի փողոցները ջրի տակ են․ խաթարվել է երթևեկությունըԱրհեստական բանականության մրցավազք․ 59 առաջնորդի ահազանգըԿիմ Չեն Ընը ռազմածովային ուժերի զարգացումը առաջնահերթություն է համարելՄիասնական ժամերգություն կանցկացվի ՕշականումԿիբերհարձակում Եվրահանձնաժողովի դեմ․ արտահոսքը դեռ հաստատված չէԻտալիան կիբերպաշտպանության ուժ է ծրագրում՝ 5 հազար մասնագետովՍև ծովի 100 միլիարդ խմ գազը․ Եվրոպայի մատակարարումները կարող են փոխվելԴուք՝ մեր կողքին, մենք՝ ձեր կողքին. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)Խցանումները դեռ ծաղիկներն են, դժոխք է սպասվում․ Երևանն ավելի անկառավարելի է դառնալու․ ՉախոյանՄԱԿ․ Եմենում մարտերից ավելի քան 350 հազար մարդ է տեղահանվելՉինական էլեկտրամեքենաները՝ Լոնդոն–Բրյուսել վեճի կենտրոնում«Հաղթանակ» զբոսայգում Ալբերտ Հովհաննիսյանի և զոհված մյուս հերոսների հիշատակին անկյուն կստեղծվիՍի Ծինփինը մեծ տերություններին առաջարկել է համագործակցության 4 սկզբունքԵվրահանձնաժողովն առաջարկում է նոր վարկ․ Ուկրաինային՝ ևս 45 միլիարդ եվրոԷր Ռիադի օդանավակայանը գործում է՝ հութիների հարձակման մասին պնդումների ֆոնին
Ամենադիտված