Ձերբակալվել է ընտրությունների նպատակով Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան ժամանած Հովհաննես Սահակյանը. ՔԿ
Իրավունք
Քննչական կոմիտեն հաղորդում է, որ ձերբակալվել է ընտրությունների նպատակով Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան ժամանած Հովհաննես Սահակյանը։
«Քննչական կոմիտեում ստացված առերևույթ հանցանքի մասին հաղորդման համաձայն՝ Հ.Ս.-ն, հաստատապես տեղյակ լինելով նախապատրաստվող հանցագործության մասին, չի հայտնել ՀՀ իրավասու մարմիններին։
Հիշեցնենք, որ «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ ընտրություններին մասնակցելու նպատակով Ռուսաստանից Հայաստան ժամանած Հովհաննես Սահակյանը հայտարարել էր, որ եկել է ընտանիքի հետ և քվեարկության օրը վերադառնալու է Ռուսաստան։ «Կարող ա խառնվի վիճակը, երեխեքի հետ ենք, չմնանք էլի բարդություններին»,- ասել էր քաղաքացին։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից