Ավստրիան Հայաստանի կողքին է՝ Եվրոպական միության հետ առավել սերտ հարաբերությունների ճանապարհին. Քրիստիան Շտոկեր
Քաղաքական
Ավստրիայի դաշնային կանցլեր Քրիստիան Շտոկերը շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ նրա գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ Հայաստանի խորհրդարանական ընտրություններում հաղթանակի առիթով:
«Ջերմորեն շնորհավորում եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը վերահաստատել է իր հանձնառությունը ժողովրդավարական ուղուն, ինչպես նաև երկրի դիմակայունության, ինքնիշխանության և բարօրության ամրապնդմանը։ Ավստրիան Հայաստանի կողքին է՝ խաղաղության, տարածաշրջանային կայունության և Եվրոպական միության հետ առավել սերտ հարաբերությունների ճանապարհին»:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն