Արտակարգ դեպք՝ Երևանում․ Բուզանդում հաստաբուն ծառը արմատից պոկվել է
Արտակարգ Պատահար
Այսօր՝ հունիսի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բուզանդի փողոցում դարն ապրած հաստաբուն ծառը արմատից պոկվել է։
Տեղում պարզվել է, որ Բուզանդի 1 հասցեի դիմաց, հաստաբուն ծառը արմատից պոկվել և հենվել է մեկ այլ ծառի։ Փրկարարները ավտոսանդուղքի օգնությամբ բենզինային սղոցով մասնատել են ծառը և տեղափոխել անվտանգ տարածք։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ