ԱՄՆ-ում հայտարարել են, որ չեն կարողանա ձմռանը գազով աջակցել Ուկրաինային և Եվրոպային
ԱՄՆ
ԱՄՆ-ը չի կարողանա ձմռան ընթացքում լրացուցիչ գազային մատակարարումներով աջակցել Ուկրաինային և եվրոպական երկրներին։ Այդ մասին հայտարարել է հեղուկացված բնական գազ արտադրողների ամերիկյան ասոցիացիայի գործադիր տնօրեն Չարլի Ռիդլը՝ փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգներն ինքն էլ չունի հեղուկացված բնական գազի բավարար պաշարներ՝ արտաքին պահանջարկը լիարժեք ծածկելու համար։ Ռիդլը նաև նշել է, որ եվրոպական գազապահեստարանները ներկայում լցված են կեսից պակաս։
«Մենք կարող ենք բախվել մի իրավիճակի, երբ ամբողջ շուկան՝ ոչ միայն եվրոպական, այլև նաև ասիական, կհայտնվի մատակարարումների պակասի առաջ։ Մենք չենք կարողանա փոխհատուցել արտադրության կորուստները, որոնք պայմանավորված են Պարսից ծոցի տարածաշրջանում առաջացած ճգնաժամով», — նշել է նա։
Ավելի վաղ եվրոպական կողմը ևս հայտարարել էր ԱՄՆ-ի հետ գազային պայմանագրերի շուրջ բանակցությունների բարդացման մասին՝ ընդգծելով, որ վերջին շրջանում երկարաժամկետ համաձայնությունների հասնելն ավելի դժվար է դարձել։


















































Ամենադիտված
Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր