ԱՄՆ-ը երկարաձգել է ռուսական բանկերի հետ գործարքների թույլտվության ժամկետը
ԱՄՆ
ԱՄՆ վարչակազմը մինչև 2026 թվականի դեկտեմբերի 18-ը երկարաձգել է ռուսական մի շարք բանկերի, Ռուսաստանի Կենտրոնական բանկի և Ազգային քլիրինգային կենտրոնի մասնակցությամբ գործարքների թույլտվությունը՝ քաղաքացիական ատոմային էներգետիկայի ոլորտում իրականացվող գործարքների համար։ Այդ մասին նշվում է ԱՄՆ ֆինանսների նախարարության հրապարակած ընդհանուր լիցենզիայում։
Փաստաթղթի համաձայն՝ բացառությամբ առանձին սահմանված դեպքերի, թույլատրվում են այն գործարքները, որոնք նախկինում սահմանափակված էին ԱՄՆ նախագահի 14024 գործադիր հրամանագրով, եթե դրանք առնչվում են քաղաքացիական միջուկային էներգետիկային։
Լիցենզիայի ցանկում ընդգրկված են «Գազպրոմբանկ»-ը, ՎԷԲ-ը, «Օտկրիտիե» բանկը, «Սովկոմբանկ»-ը, «Սբերբանկ»-ը, ՎՏԲ-ն, «Ալֆա-Բանկ»-ը, «Ռոսբանկ»-ը, «Զենիթ» բանկը, «Սանկտ Պետերբուրգ» բանկը, Ազգային քլիրինգային կենտրոնը, ինչպես նաև այն կառույցները, որտեղ նշված կազմակերպությունների բաժնեմասը կազմում է 50 տոկոս և ավելի։
Փաստաթղթում առանձին նշված է նաև Ռուսաստանի Կենտրոնական բանկը։


















































Ամենադիտված
Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր