Լոնդոնցիների կեսից ավելին կարծում է, որ քաղաքը դարձել է պակաս անվտանգ
Լոնդոնցիների կեսից ավելին նշել է, որ Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքը դարձել է պակաս անվտանգ, ըստ Standard-ի՝ հղում անելով JL Partners-ի կողմից Լոնդոնի տնտեսագիտության դպրոցի համար անցկացված հարցմանը։
Արդյունքների համաձայն՝ լոնդոնցիների 54%-ը, այդ թվում՝ կանանց 61%-ը և տղամարդկանց 46%-ը, նշել է, որ քաղաքը, ընդհանուր առմամբ, դարձել է պակաս անվտանգ։
Միայն 17%-ն է (կանանց 13%-ը, տղամարդկանց 22%-ը) կարծում, որ Լոնդոնը անվտանգ քաղաք է։
Լոնդոնցիների մեկ երրորդի կարծիքով՝ հիմնական խնդիրը հանցագործությունն ու անվտանգությունն է։
Հարցումն անցկացվել է մարտի 17-27-ը Լոնդոնի 2022 չափահաս բնակիչների շրջանում։ Սխալի հավանականությունը չի նշվում։


















































Ամենադիտված
Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր