Վենսը հայտարարություն է արել Իրանի միլիարդավոր ակտիվների ապաշրջափակման վերաբերյալ
Քաղաքական
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հերքել է տեղեկությունները, թե Վաշինգտոնը պատրաստվում է ապաշրջափակել Իրանի միլիարդավոր դոլարների ակտիվները։ Այդ մասին նա հայտարարել է CNBC-ին տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։ Վենսը նշել է, որ Իրանը կարող է ավելի բարենպաստ տնտեսական հեռանկար ստանալ միայն այն դեպքում, եթե կատարի ԱՄՆ-ի հետ ձեռք բերվող համաձայնության շրջանակում ստանձնած պարտավորությունները։
Միաժամանակ նա նշել է, որ այդ պայմանների կատարման դեպքում Թեհրանը կարող է նաև օգտվել մինչև 300 միլիարդ դոլար ծավալով վերականգնման հիմնադրամից։
Ավելի վաղ Վենսը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը ակնկալում է երկարաժամկետ հեռանկարում ապահովել Հորմուզի նեղուցով ազատ նավարկությունը՝ ընդգծելով, որ վերջին մեկ օրում այնտեղ արդեն արձանագրվել է նավային երթևեկության ակտիվացում։


















































Ամենադիտված
Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր