Ուկրաինայում բացահայտել են Զելենսկու՝ Պուտինին ուղղված առաջարկի մանրամասները
Քաղաքական
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հնարավոր հանդիպումը նախատեսվում էր անցկացնել G7 գագաթնաժողովի շրջանակում՝ միավորման անդամ երկրների մասնակցությամբ։ Այդ մասին հայտնել է Ուկրաինայի կառավարության անանուն աղբյուրը՝ «РБК-Украина»-ին։
Աղբյուրի խոսքով՝ հանդիպումը պետք է կայանար դաշնակից երկրների լայն ձևաչափով։
Նշվում է, որ Մոսկվան առայժմ պաշտոնական պատասխան չի տվել առաջարկին։
Ավելի վաղ Զելենսկին առաջարկել էր Պուտինին հանդիպել G7 գագաթնաժողովի ընթացքում, որը տեղի է ունենում հունիսի 15–17-ը Ֆրանսիայի Էվիան-լե-Բեն քաղաքում։


















































Ամենադիտված
Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր