Թրամփը հայտարարել է Հորմուզի նեղուցով նավերի երթևեկության վերականգնման մասին
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցով նավերի տեղաշարժը վերսկսվել է։ Այդ մասին նա գրել է Truth Social սոցիալական հարթակում։
Նրա խոսքով՝ նավերը սկսել են դուրս գալ նեղուցից, որոնցից շատերը բեռնված են նավթով։ Թրամփը նշել է, որ երթևեկությունն իրականացվում է հարավային ուղով, որը, նրա գնահատմամբ, անվտանգ և հուսալի է։
Ավելի վաղ Reuters-ը հայտնել էր, որ նավագնացության աստիճանական վերականգնումը նեղուցում կարող էր սկսվել հունիսի վերջին։ Մինչ այդ փոխադրողները խուսափում էին ակտիվ երթևեկությունից՝ Իրանի կողմից հնարավոր նոր հարվածների ռիսկերի պատճառով։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը