Ենթադրաբար Փամբակ գետն ընկածները 7-ամյա և 13-ամյա քույրեր են
Արտակարգ Պատահար
Քիչ առաջ shamshyan.com-ը հայտնել է, որ փրկարարները, պարեկներն ու ոստիկանները հանդիպել են կորած երեխայի մոր հետ։ Պարզվել է, որ 13-ամյա երեխան եղել է իր 7-ամյա քրոջ հետ, և հիմա երկուսն էլ չկան։ Այս պահին վարկած կա, որ 2 հոգի է ընկել գետը։
Հիշեցնենք՝ այսօր առեղծվածային դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 14:15-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչություն ահազանգ է ստացվել քաղաքացիների կողմից, որ Վանաձոր քաղաքի Առափնյա փողոցի 3-րդ հատվածում երեխան ընկել է Փամբակ գետը։ Մեծ թվով քաղաքացիներ, փրկարարներ, պարեկներ ու համայնքային ոստիկաններ որոնողական աշխատանքներ են իրականացնում։


















































Ամենադիտված
Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր