Հայաստանի իշխանությունները նոր ընտրություններ չեն նախապատրաստում․ հերքում է վարչապետը
Քաղաքական
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերքել է այն տեսակետը, թե երկրի իշխանություններն իբր պատրաստվում են նոր ընտրությունների։
Լրագրողները հունիսի 18-ի ճեպազրույցում հետաքրքրվել են, թե արդյոք ընտրական ցենզի և ընտրակաշառքի պատժի խստացման նախագծերը չեն վկայում արտահերթ ընտրությունների նախապատրաստվելու մասին, ինչին ի պատասխան վարչապետը հայտարարել է. «Իհարկե չենք պատրաստվում»։
Նրա խոսքով՝ խնդիրն այն է, որ ընտրություններից առաջ հանրությունը հստակ դժգոհություն էր հայտնել նշված հարցերում տիրող իրավիճակից։ «Բայց ես սկզբունքորեն դեմ էի ընտրություններից առաջ փոփոխություններ անելուն և խոստացել էի քայլեր ձեռնարկել ընտրություններից հետո։ Սա արվում է հնարավորինս շուտ, որպեսզի մարդկանց մոտ հարցեր չառաջանան, թե ինչու ոչինչ չի արվում»,- պարզաբանել է Փաշինյանը։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել