ԱՄՆ-ն արդեն մեծ ֆոնդի հատկացում է արել. Փաշինյանը՝ TRIPP նախագծի իրագործման մասին
Քաղաքական
Վերջերս ԱՄՆ-ում որոշում կայացվեց ֆինանսավորման վերաբերյալ: Ֆոնդ են ստեղծել, որով պետք է ֆինանսավորեն այդ թվում TRIPP նախագիծը, նաև տարածաշրջանային մյուս նախագծերը, ընդ որում՝ մեծ ֆոնդ էր հատկացված: Թիվը չասեմ, որ չսխալվեմ, բայց արդեն մեծ ֆոնդի հատկացում է արված: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով TRIPP նախագծի իրագործման աշխատանքների ընթացքին:
Փաշինյանը նաեւ նշեց, որ ՀՀ-ն ինչ պարտավորություն ունի, կկատարի:
«Փաստաթուղթն արագ ստորագրվեց, հիմա վավերացման փուլն է, բայց ֆորմալություններին պետք է չսպասենք, հնարավորինս արագ գնանք առաջ, և դա է Միացյալ Նահանգների տրամադրությունն ու տրամադրվածությունը»,- ասաց նա:


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել