Քասախ գետում հայտնաբերվել է անհետ կորած տղամարդու դին
Արտակարգ Պատահար
Արմավիրի մարզի Այգեշատ գյուղի տարածքում հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող տղամարդու դին։
ՆԳՆ-ից հայտնում են, որ հունիսի 22-ին՝ ժամը 13:36-ին, օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել Այգեշատ գյուղի տարածքում տղամարդու դի հայտնաբերելու վերաբերյալ։
Դեպքի վայր մեկնած Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները Քասախ գետում հայտնաբերել են Արագածոտնի մարզի Օշական գյուղի բնակիչ Կարապետ Մարգարյանի դին։
Ըստ ոստիկանության՝ տղամարդը հունիսի 6-ից Քրեական ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության կողմից որոնվում էր որպես անհետ կորած։
Դեպքի առթիվ կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին։


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել