Ավտովթար Երևանում․ բախվել են երկու «Toyota» և «Lada», կան տուժածներ
Արտակարգ Պատահար
Այսօր՝ հունիսի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։30-ի սահմաններում Արտեմ Միկոյան–Գալշոյան փողոցների խաչմերուկում բախվել են 2 «Toyota» և «Lada» մակնիշի ավտոմեքենաներ։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունները։


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել