Հայաստան-Ադրբեջան գործակցությունը անհայտ կորածների խնդրի լուծման ամենաարդյունավետ մեխանիզմն է. Փաշինյան ՈՒՂԻՂ․ Կառավարության նիստ Տարածաշրջանում թշնամի չունենք, ամենամեծ թշնամին ներսի գործակալներն են․ Սիմոնյան Ի՞նչ եղանակ է սպասվում Վթարների պատճառով մի քանի հասցենրում ջուր չի լինի Կարևոր լուր՝ թոշակառուների համար Փաշինյան. Անհայտ կորածների հարցի ամենաարդյունավետ լուծումը Հայաստան-Ադրբեջան համագործակցությունն է Ալեն Սիմոնյանը դեկտեմբերին Ադրբեջան է մեկնելու, հանդիպելու է Հաջիևին Ընդդիմադիրների ամենօրյա «կենցաղը»՝ դատարաններից մինչև կալանավայրեր. ինչպե՞ս սահմանափակել կալանքի համատարած կիրառումը Բուլդոզերով ժողովրդավարություն․ «Ինձ չհեռացրիք՝ ես եմ ձեզ հեռացնելու». Փաշինյան Ինչու Պապոյանը Մոսկվա չգնաց Ընդդիմադիր պատգամավորները ցանկանում են տեսակցել Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողին, բայց թույլ չեն տալիս 

Իշխանության «ֆիշկաները» հերթով քանդվում են. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» թերթը գրում է. «2018 թվականից հետո Հայաստանի ներքաղաքական կյանքում ձևավորված քաղաքական դիսկուրսի առանցքային առանձնահատկություններից մեկն այն էր, որ գործող իշխանությունը սեփական լեգիտիմության հիմքում դրեց երկու հիմնարար թեզ։ Առաջինը վերաբերում էր այն պնդմանը, որ իրենց իշխանությունը ունի ժողովրդի աջակցությունը։ Երկրորդ առանցքային թեզը վերաբերում էր ընտրական գործընթացների որակական փոփոխությանը, ի մասնավորի՝ նրան, որ ընտրակեղծիքները բացառված են, վարչական ճնշումները վերացված են, իսկ քաղաքացիների կամարտահայտությունը պաշտպանված է ցանկացած միջամտությունից։

Այս երկու թեզերը երկար ժամանակ իշխանության քաղաքական ինքնաներկայացման հիմնական հենասյուներն էին և, ըստ էության, հանդիսանում էին այն գաղափարական հիմքը, որի վրա կառուցվում էր ամբողջ «հետհեղափոխական» քաղաքական համակարգը։ Սակայն քաղաքական գործընթացների զարգացման միտումները ցույց են տալիս, որ ժամանակի ընթացքում հենց այս երկու առանցքային թեզերն էլ հայտնվել են լրջագույն փորձության առաջ։ Ընտրական վերջին գործընթացների շուրջ ծավալված զարգացումները, ընտրությունների արդյունքների վիճարկումը, քաղաքական ուժերի կողմից հնչեցված մեղադրանքները, ինչպես նաև իրավական հարթությունում սկսված գործընթացները վկայում են, որ իշխանության կողմից տարիներ շարունակ ձևավորված քաղաքական նարատիվը պարզապես փլուզվում է։

Առաջին հերթին անհրաժեշտ է անդրադառնալ համաժողովրդական աջակցության մասին թեզին։ Իշխանության ներկայացուցիչները երկար ժամանակ շեշտում էին, որ իրենք ներկայացնում են ժողովրդի բացարձակ մեծամասնության կամքը և ունեն համազգային մանդատ։ Փաշինյանն անգամ իրենց գործողություններն արդարացնում էր ժողովրդի անունից, ինչքան էլ որ այդ քայլերը հակասեին ժողովրդավարության տառին և ոգուն։ Սակայն քաղաքական տեսության մեջ «համաժողովրդական իշխանություն» հասկացությունը ոչ միայն ընտրություններում հաղթանակի փաստն է ենթադրում, այլ նաև հանրային լայն կոնսենսուսի առկայություն։

Եթե իշխանությունը չի ստանում ընտրողների բացարձակ մեծամասնության աջակցությունը, ապա «համաժողովրդական» բնորոշման կիրառումն արդեն դառնում է, մեղմ ասած, վիճելի։

Հունիսի 7-ին կայացած ընտրություններում ՔՊ-ն չի ստացել ընտրություններին մասնակցած քաղաքացիների ձայների ավելի քան 50 տոկոսը, իսկ դա նշանակում է, որ պարզ մաթեմատիկական հաշվարկով ընտրողների մեծ մասը մերժել է գործող իշխանության քաղաքական օրակարգն ու քայլերը։ Այս պայմաններում իշխանության համար այլևս անլուրջ կլինի շարունակել խոսել այն մասին, թե իրենց օրակարգը ներկայացնում է ամբողջ ժողովրդի կամ նույնիսկ ժողովրդի մեծամասնության քաղաքական կամքը։ Առավել ևս, երբ խոսքը վերաբերում է այնպիսի իրավիճակի, երբ իշխանությունը ընտրություններին մասնակցել է զգալի ինստիտուցիոնալ առավելություններով։ Քաղաքական գիտության մեջ ընդունված է, որ իշխանության համար բնականորեն գոյություն ունեն մի շարք առավելություններ՝ վարչական ռեսուրսի հասանելիություն, պետական կառավարման համակարգի վերահսկողություն, տեղեկատվական առավելություններ, արտաքին գործընկերների հետ ուղղակի հաղորդակցության հնարավորություն, ինչպես նաև պետական օրակարգի ձևավորման մենաշնորհ։ Իսկ Հայաստանի պարագայում ՀՀ իշխանությունները գործի էին դրել վարչական ռեսուրսների ողջ բազան, գործարկել իրավապահ համակարգի լծակները ընդդիմության ներկայացուցիչներին հետապնդելու և նրանց վարկաբեկելու նպատակով, առկա էր բացարձակ անհավասար մրցակցություն։ Մյուս կողմից էլ՝ իշխանությունն ուներ Արևմուտքի մեծ աջակցությունը, որն արտահայտվում էր նաև հրապարակային մակարդակով, անթաքույց, բացեիբաց։ Եթե նույնիսկ այս բոլոր հնարավորությունների պայմաններում իշխանությունը չի կարողանում ապահովել մեծամասնություն, ապա դա խոսում է հասարակության ներսում իշխող ուժի օրակարգի նկատմամբ վստահության էական նվազման և բուն քաղաքական ուժի «մաքուր» քվեների շատ փոքր թիվ կազմելու մասին։ Այս պարագայում դժվար է չհամաձայնել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, որ եթե նման ռեսուրսների տիրապետեր բացարձակ անհայտ մի գործիչ կամ քաղաքական ուժ, առավել ևս նրա օգտին ներգրավվեին արտաքին առաջնորդներ, ապա այդ ուժը պակաս քվե չէր ստանա, քան գործող իշխանությունն է ստացել։

Ինչ վերաբերում է ազատ, արդար և մրցակցային ընտրությունների հետ կապված թեզերին, ապա դա ևս քարուքանդ եղավ այս ընտրությունների ժամանակ։ Հատկանշական է, որ ընտրություններին մասնակցած մի շարք քաղաքական ուժեր կասկածի տակ են դրել այս ընտրությունների լեգիտիմությունը։ Ու սա այն պարագայում, երբ Փաշինյանը տարիներ առաջ հայտարարում էր, թե «ձեռքերս կկտրեմ, Հայաստանի քաղաքացու մի քվեաթերթիկի չեմ կպնի»։ Այն փաստը, որ յոթ քաղաքական ուժ դիմել է Սահմանադրական դատարան՝ վիճարկելով ընտրությունների արդյունքները, ինքնին քաղաքական կարևոր ցուցիչ է։ Անկախ այն հանգամանքից, թե ինչ որոշում կկայացնի դատարանը, արդեն իսկ առկա է մի իրավիճակ, երբ ընտրական գործընթացի նկատմամբ վստահությունը լրջորեն կասկածի տակ է դրվել քաղաքական դաշտի զգալի հատվածի կողմից։

Ժողովրդավարական համակարգերում ընտրությունների լեգիտիմությունը պայմանավորված է ոչ միայն իրավական ընթացակարգերի պահպանմամբ, այլ նաև քաղաքական սուբյեկտների և հասարակության կողմից արդյունքների ընդունելիությամբ։ Եթե ընտրություններին մասնակցած քաղաքական ուժերի զգալի մասը հայտարարում է, որ ընտրությունները չեն արտացոլել քաղաքացիների իրական կամքը, կամ որ առկա են եղել մանիպուլ յացիաներ, ապա սա վկայում է քաղաքական համակարգում վստահության ճգնաժամի առկայության մասին։ Ի վերջո, որևէ քաղաքական ուժ առանց քաղաքական հիմքերի սովորաբար չի դիմում երկրի բարձրագույն սահմանադրական ատյանին, քանի որ նման քայլը ենթադրում է ոչ միայն իրավական, այլ նաև քաղաքական պատասխանատվություն։

Հատկապես զգայուն է այն հարցը, որ, ըստ քննադատների, ընտրական գործընթացների ընթացքում տեղի ունեցած որոշ մանիպուլ յացիաների հետևանքով խորհրդարանից դուրս է մնացել քաղաքական ուժ, որն իրականում հաղթահարել էր անցողիկ շեմը։ Եթե նույնիսկ ենթադրենք, որ խոսքը վերաբերում է շուրջ երեք հազար քվեի տարբերությանը, դա ինքնին նշանակում է շուրջ 60 հազար ձայնի զրոյացում, ավելին՝ մանդատների փաստացի յուրացում գործող իշխանության կողմից: Ըստ այդմ, խնդիրը միայն թվաբանական չէ։ Խորհրդարանական ընտրակարգի առանձնահատկությունն այն է, որ համամասնական համակարգերում նույնիսկ համեմատաբար փոքր թվով ձայների փոփոխությունը կարող է էապես փոխել մանդատների բաշխումը։ Այսինքն, խոսքը ոչ միայն մի քանի հազար ձայնի մասին է, այլև խորհրդարանական ներկայացվածության, քաղաքական բազմակարծության և իշխանության ու ընդդիմության հարաբերակցության փոփոխության։

Եթե իրականում ընտրական մանիպուլ յացիայի հետևանքով քաղաքական ուժը զրկվել է խորհրդարան մտնելու հնարավորությունից, ապա սա արդեն ոչ թե առանձին ընտրախախտման, այլ քաղաքական ներկայացուցչության խաթարման խնդիր է։ Այդ պարագայում խոսքը վերաբերում է տասնյակ հազարավոր քաղաքացիների քաղաքական կամքի փաստացի անտեսմանը և խորհրդարանական համակարգի ներքին հավասարակշռության խախտմանը։ Իսկ եթե որևէ քաղաքական ուժի չներկայացվածության հետևանքով վերաբաշխվում են նաև մանդատները, ապա փոխվում է ամբողջ քաղաքական համակարգի կոնֆիգուրացիան, ինչը կարող է ազդեցություն ունենալ հետագա օրենսդրական և քաղաքական գործընթացների վրա։

Այս ամենը վկայում է «հետհեղափոխական» քաղաքական մոդելի խորքային ճգնաժամի մասին։ Եթե 2018 թվականին քաղաքական լեգիտիմության հիմնական աղբյուրը հեղափոխական մանդատն էր, ապա ժամանակի ընթացքում այդ մանդատը պետք է վերածվեր ինստիտուցիոնալ լեգիտիմության։ Իսկ ինստիտուցիոնալ լեգիտիմությունը հնարավոր է միայն այն դեպքում, երբ ընտրական համակարգի նկատմամբ առկա է համընդհանուր վստահություն, քաղաքական մրցակցությունը համարվում է արդար, իսկ պարտված կողմերը պատրաստ են ընդունել արդյունքները։ Այսօր, սակայն, ակնհայտ է, որ քաղաքական դաշտում նման կոնսենսուս գոյություն չունի։ Ընդհակառակը, ձևավորվում է մի իրավիճակ, երբ իշխանության գլխավոր քաղաքական թեզերը՝ համաժողովրդական աջակցությունը և ընտրությունների անբասիրությունը, ուղղակի փլուզվում են։ Արդյունքում քաղաքական համակարգը կանգնում է նոր իրողության ու ճգնաժամի առաջ, որտեղ իշխանությունը ստիպված է լինելու ոչ թե հղում կատարել 2018 թվականի իրադարձություններին կամ նախկին ձեռքբերումներին, այլ ապացուցել իր լեգիտիմությունը յուրաքանչյուր նոր քաղաքական գործընթացում։

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հութիները հայտարարել են Ռիադի օդանավակայանի և ֆինանսական կենտրոնի հրթիռակոծման մասին Հայաստան-Ադրբեջան գործակցությունը անհայտ կորածների խնդրի լուծման ամենաարդյունավետ մեխանիզմն է. ՓաշինյանՊուտին-Թրամփ հանդիպումն ավարտվել է մեկ ժամից էլ շուտՈՒՂԻՂ․ Կառավարության նիստՏարածաշրջանում թշնամի չունենք, ամենամեծ թշնամին ներսի գործակալներն են․ ՍիմոնյանԻ՞նչ եղանակ է սպասվումՎթարների պատճառով մի քանի հասցենրում ջուր չի լինիԿարևոր լուր՝ թոշակառուների համարՊուտինը հայտնել է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջան հացահատիկի և պարարտանյութի խոշոր մատակարարումների մասինՊուտինը պատրաստ է գործընկերներին տրամադրել թվային և ԱԲ տեխնոլոգիաներՓաշինյան. Անհայտ կորածների հարցի ամենաարդյունավետ լուծումը Հայաստան-Ադրբեջան համագործակցությունն էՌուսական ուժերը հայտնել են Խարկովի և Սումիի մարզերում նոր հարվածների մասինԱլեն Սիմոնյանը դեկտեմբերին Ադրբեջան է մեկնելու, հանդիպելու է ՀաջիևինՌուսական ՀՕՊ-ը հայտնել է սահմանամերձ շրջաններ ուղղված շուրջ 20 ԱԹՍ-ի խոցման մասինԸնդդիմադիրների ամենօրյա «կենցաղը»՝ դատարաններից մինչև կալանավայրեր. ինչպե՞ս սահմանափակել կալանքի համատարած կիրառումըԲուլդոզերով ժողովրդավարություն․ «Ինձ չհեռացրիք՝ ես եմ ձեզ հեռացնելու». ՓաշինյանԻնչու Պապոյանը Մոսկվա չգնաց Ընդդիմադիր պատգամավորները ցանկանում են տեսակցել Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողին, բայց թույլ չեն տալիսԻնչո՞ւ է Հայ առաքելական եկեղեցին գործող իշխանության գլխավոր թիրախըԵրազ է տեսել ու սպանել մարդուն Արտահերթի ուրվականը. ընդդիմությունը փակում է սահմանադրական գործարքի դուռըՄոսկվան արմատական է տրամադրված Պապոյանի խառը հայտարարությունները․ Ռուսաստան չի մեկնել՝ սահմանափակումները չեն վերացվիԾովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգըԿայացել են Հայաստանի և Նիդերլանդների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդակցություններըՊայթեցման աշխատանքներ՝ Ենոքավան տանող ճանապարհին«Ռոսատոմը» պահպանում է ուրանի մատակարարումը Միացյալ Նահանգներ՝ չնայած արգելքներինՊուտինի առաջարկը․ դաշինքի վերադարձ 1997 թվականի դիրքերին՝ Կալինինգրադում զորքերի կրճատման դիմացՆեթանյահուի դաշինքը պարտվել է․ Քնեսեթի նոր խոսնակը ընդդիմադիր Մատան Կահանան էԼեհական մամուլ․ Ռուսաստանը բազմաթիվ զոհերով սադրանք էր ծրագրում՝ մեղքը գցելով Ուկրաինայի վրաՊուտինի, Թրամփի և Սի Ծինփինի եռակողմ հանդիպման հիմնական թեմաները հայտնի ենԽաբարովսկում Ուկրաինայի հետախուզության հետ կապի կասկածանքով երկու անձ է ձերբակալվելՌուսաստանը վետո է դրել, ՄԱԿ-ի առաքելությունը հեռանում է․ ԱՄՆ-ն նոր քայլեր է քննարկում Մարոկկոյում«Համառ էր և ոչ այնքան շնորհակալ»․ Բայդենը բացահայտել է Զելենսկու հետ լարված հարաբերություններըՆիդերլանդական արտադրողը հայտնել է, որ իր հրթիռներով են հարվածել Ղրիմի կամրջինՄոլդովան բողոք է ներկայացրել Ռուսաստանին․ երկրի օդային տարածք է մտել 7 անօդաչու սարքԳլխավոր դատախազը բավարարել է Ղրղզստանի միջնորդությունըԳերմանիան Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայում արգելված քիմիական նյութեր կիրառելու մեջԵվրոպան Ուկրաինային 45 միլիարդ եվրո է առաջարկում․ պարտքը կապում են Ռուսաստանի հատուցումների հետԱլժիրում բախումից հետո հրդեհ է բռնկվել․ 8 մարդ զոհվել էԱՄՆ-ում մի շարք համակարգերի խափանումներից հետո Ռուբիոն բացառել է կիբերհարձակման վարկածըՍև ծովում խորտակված գազատարին 4 հարված է հասցվել․ պաշտոնյաՍի Ծինփինը պատրաստ է աջակցել ԱՄՆ–Հյուսիսային Կորեա երկխոսության վերսկսմանըՀնդկաստանում շինարարական վթարը 3 աշխատողի կյանք է խլելԱՄՆ-ն, Ճապոնիան, Հնդկաստանն ու Ավստրալիան նոր անվտանգության նախաձեռնություն են համաձայնեցրելՊունեի փայտանյութի շուկան բռնկվել է․ հրդեհի դեմ պայքարել է 150 մարդՇորթում․ կասկածյալները օրենքով գող «Օշականցի Գևորիկի»՝ «թուրք» մականվամբ եղբայրն ու ու նրա որդին ենՏեխասում արդյունաբերական տարա է պայթել․ աշխատակցին հոսպիտալացրել ենՊապուա Նոր Գվինեայում 6,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելՌումինիայի գիշերային երկրաշարժը զգացվել է նաև հարևան երկրներում
Ամենադիտված