Պարեկները հայտնաբերել են վթարային իրավիճակներ ստեղծած BYD-ի վարորդին
Արտակարգ Պատահար
Այսօր՝ հունիսի 27-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի հանձնարարականով՝ գումարտակի ծառայության ավագ տեսուչ, օրվա պատասխանատու Արտակ Ասատրյանի և գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի գլխավորությամբ պարեկները հայտնաբերել և ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի հատուկ պահպանվող տարածք են տեղափոխել BYD մակնիշի ավտոմեքենան։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի պարեկները հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացել, որ նշված ավտոմեքենան երեկ՝ հունիսի 26-ին, Զովունի-Եղվարդ ավտոճանապարհին վտանգավոր իրավիճակներ է ստեղծել քաղաքացիների ու մյուս ավտոմեքենաների վարորդների համար, ստեղծել նաև վթարային իրավիճակ։
Պարեկները տաք հետքերով պարզում են նշված ավտոմեքենայի մակնիշը, համարանիշը, ու ժամերի ընթացքում հայտնաբերում։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդը Երևանի բնակիչ 37-ամյա Հայկ Մ.-ն է, ում նկատմամբ ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար պարեկի կողմից կազմվել է վարչական ակտ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ պարեկները ձեռք են բերել նաև նրա կողմից չարամտորեն երթևեկության կանոնները խախտելու տեսանյութը, որը ներկայացնում ենք ընթերցողներին։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից