Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել․ այրվել են փայտե կառուցատարրերը
Արտակարգ Պատահար
Հունիսի 30-ին՝ ժամը 10։55-ին, Շիրակի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 3-րդ փողոցի տներից մեկի տանիքում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:55-ին, մարվել՝ 12:46-ին: Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 150 քմ) և արևային ջրատաքացուցիչը՝ մասամբ:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից