Վանաձորում հայտնաբերվել է տղամարդու հnշnտվшծ մшրմին
Արտակարգ Պատահար
Այսօր առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 20:30-ի սահմաններում Վանաձոր բժշկական կենտրոն շտապօգնության և ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկների ուղեկցությամբ «Վանաձոր» բժշկական կենտրոն է տեղափոխվել տղամարդու դի։
Ըստ նախնական տեղեկությունների, մահացածը տեղափոխվել է Վանաձոր քաղաքի Տարոն 4 թաղամասից՝ կենդանու կողմից հոշոտված վիճակում։
Դեպքի փաստով ՀՀ ՆԳՆ ոստիկանության Տարոնի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղ էլ պարզվում են դեպքի հանգամանքներն ու մահացածի ինքնությունը։
Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը 65 տարեկան է և նրան հոշոտված հայտնաբերել են անասնագոմերից մեկի տարածքում։


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին