Սննդաբանները նշել են առողջության համար ամենավնասակար հացի տեսակը
Հասարակություն
Սննդաբաններ Ադիանա Կաստրոն և Լորեն Հարիս-Փինկուսը հայտարարել են, որ առողջության համար ամենավնասակար հացի տեսակը սպիտակ հացն է։ Նրանց մեկնաբանությունները հրապարակել է Martha Stewart-ը։
Մասնագետների խոսքով՝ սպիտակ հացը պատրաստվում է բարձր մաքրման ալյուրից, որի մշակման ընթացքում հեռացվում են թեփը և ցորենի սաղմը։ Արդյունքում այն պարունակում է զգալիորեն ավելի քիչ բջջանյութ, վիտամիններ և այլ օգտակար սննդանյութեր, քան ամբողջահատիկ ալյուրից պատրաստված հացը։
Լորեն Հարիս-Փինկուսը նշել է, որ սովորաբար խորհուրդ չի տալիս օգտագործել սովորական սպիտակ հաց, քանի որ այն հարուստ է արագ յուրացվող ածխաջրերով, որոնք կարող են բարձրացնել արյան շաքարի մակարդակը։ Սննդաբաններն առանձնապես վնասակար են համարել նաև շաքար կամ եգիպտացորենի օշարակ պարունակող սպիտակ հացը՝ ընդգծելով, որ այն գրեթե չի պարունակում բջջանյութ, բայց բարձր կալորիականության պատճառով կարող է նպաստել քաշի ավելացմանը և նյութափոխանակության խանգարումների զարգացմանը։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ