Բժիշկը նշել է մթերքը, որը կօգնի մինչև աշուն ամրապնդել իմունիտետը
Հասարակություն
Բժիշկ-մանկաբույժ Յուլիա Անդրեևան խորհուրդ է տվել հուլիսից սննդակարգում ներառել ձողաձուկ (տրեսկա), որպեսզի օրգանիզմը նախապես պատրաստվի գրիպի և սուր շնչառական վիրուսային վարակների սեզոնին։
Նրա խոսքով՝ ձողաձուկը հարուստ է իմունային համակարգի համար կարևոր նյութերով՝ սելենոնեինով, տաուրինով և վիտամին A-ով, որոնք նպաստում են օրգանիզմի պաշտպանական համակարգի ամրապնդմանը։
Մասնագետը խորհուրդ է տալիս ձողաձուկ օգտագործել շաբաթական 2–3 անգամ։ Նրա գնահատմամբ՝ այդ հաճախականությունը բավարար է, որպեսզի մինչև աշնան սկիզբը օրգանիզմն ստանա անհրաժեշտ օգտակար նյութերը։
Միաժամանակ բժիշկը հիշեցրել է, որ ուժեղ իմունիտետի համար կարևոր են նաև հավասարակշռված սննդակարգը, բավարար քունը, ֆիզիկական ակտիվությունը և առողջ ապրելակերպը։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ