ԱՄՆ-ն բրազիլական լուծվող սուրճը ազատել է 25 տոկոս մաքսատուրքից
ԱՄՆ
ԱՄՆ-ն որոշել է 25 տոկոս մաքսատուրք չկիրառել Բրազիլիայից ներմուծվող լուծվող սուրճի նկատմամբ։ Այդ մասին հայտնում է Reuters-ը։
Այս որոշումը կպահպանի Բրազիլիայից ԱՄՆ տարեկան 2-2,5 միլիարդ դոլարի սուրճի արտահանումը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը 25 տոկոս մաքսատուրք էր սահմանել Բրազիլիայից ներմուծվող ապրանքների մեծ մասի նկատմամբ, սակայն լուծվող սուրճը բացառություն է դարձել։
Բրազիլիայի լուծվող սուրճ արտադրողների ասոցիացիայի տվյալներով՝ 2025 թվականին այս ապրանքի արտահանումը ԱՄՆ նվազել էր գրեթե 30 տոկոսով՝ գործող մաքսատուրքերի պատճառով։


















































Ամենադիտված
Դիրքում բռնшբшրnւթյшն դեպքը տեսած, ապա սպшնված 3 զինվորների ծնողներն արդարադատություն են պահանջում (տեսանյութ)